Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնն ու «օրենքով գողը». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2019 12:02

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ.-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին՝ Անդիկին։ Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարությունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է։

40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից եւ մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, եւ թաքնվել։

Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ եւ դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը։ Ահա սա է եղել Բոլյանի՝ Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930