Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, երկու տարբեր արժեհամակարգերի բախման արդյունք է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 15,2019 11:58

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, մեծ հաշվով՝ երկու տարբեր արժեհամակարգերի բախման արդյունք է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե բախվում են «հինն ու ավանդականը» եւ «նորն ու ժամանակակիցը», բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ է։ Իշխանությունների դեմ մոբիլիզացվում են բոլոր ռեսուրսները, եւ արդյունքում ստեղծվել է բավականին տարօրինակ իրավիճակ՝ հայոց լեզվի ու պատմության, հայ եկեղեցու, ավանդական արժեքների պահպանման համար պայքարողներն ու կրիմինալ ենթամշակույթն աստվածացնողները («ճշտի նվիրյալները») խրամատի նույն կողմում են՝ ընդդեմ իշխանությունների։

Հասկանալի է, որ դասադուլ անող ուսանողներն ու օրենքով գողերի համար «դոշ տվողները» մարդու տարբեր տեսակներ են, բայց երկու դեպքում էլ պայքարը «հանուն ավանդական արժեքների» է՝ ընդդեմ «դրսից ներմուծվող ապազգային նորարարությունների»։ Ու արդյունքում ձեւավորվում է «ավանդապաշտ հայի» հավաքական կերպար՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն անսահմանորեն սիրող (բայց լավ չիմացող, որովհետև սովորելն ու գիրք կարդալը «զապադլո ա»), Կոմիտասով հպարտացող, բայց Վլե ու Արմենչիկ լսող, խիստ բարեպաշտ (ավտոների «պադբրիսներից» մի քանի խաչ կախած ու եկեղեցիների մոտով անցնելիս անպայման խաչակնքող), բայց հանցագործ աշխարհը հարգող, ցանկացած հարց «հայավարի» (մաղարիչով- բանով) լուծելու կողմնակից ու «փողը մութ տեղը լուս ա տալի» ասացվածքը վերին ճշմարտություն համարող, մայրերին ու քույրերին աստվածացնող, օջախը սրբություն համարող, բայց «կնգա ասածը ասնավանի չի» սկզբունքով ապրող…

«Հանուն ժամանակակից արժեքների» պայքարողների հավաքական կերպարը նույնպես աչք չի շոյում։ Անպայման ահավոր նեղ տաբատներով, տարօրինակ սանրվածքներով, համակարգչի եւ առնվազն մի օտար լեզվի փայլուն իմացությամբ (եւ հայերեն խոսելիս անպայման դա ցուցադրող), ֆեյսբուքում՝ եվրոպական մի քանի մայրաքաղաքներում արված լուսանկարներով, հելոուին նշող ու կնունքը «փարթի» անվանող, սեռական փոքրամասնությունների, անօթեւան կենդանիների ու Կարմիր գրքում հայտնված բուսատեսակների իրավունքներն ինքնամոռաց պաշտպանող, ցանկացած արժեք բացառապես «լայքերի» թվով գնահատող…

Իրականում բաժանումն այդպիսին չէ, բայց խնդիրը հենց այն է, որ այդպե՛ս է ներկայացվում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930