Ռազմագիտության մեջ հայտնի այս թեւավոր խոսքը լիովին վերաբերում է Հայաստանի զինված ուժերին:
Մենք դրա ականատեսը դարձանք Հայաստանի հարավում տեղակայված զորամասերից մեկում: Հայոց բանակի զինվորները թե ֆիզիկապես, թե բովանդակային առումով գերազանց տիրապետում են իրենց վստահված զինատեսակներին, հստակ կատարում մարտական առաջադրանքը:
Տպավորությունն այնպիսին է, որ մեր զինվորները հաղթահարել են դժվարությունների արգելքը եւ հիմա միայն զբաղված են զենքին տիրապետելու եւ անհրաժեշտության դեպքում այն առավել արդյունավետ կիրառելու արվեստն էլ ավելի կատարելագործելով:
«N» զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը քչախոս է: Սակայն վարժանքներից հետո լրատվամիջոցներին ասաց. «Վաշտն իր առաջադրանքը կատարեց պատշաճ՝ ինչպես նախատեսված էր: Տարբեր ռելյեֆներում մարտականին հավասարեցված իրավիճակներում ճիշտ եւ արագ կողմնորոշվելու՝ զինվորների գործողությունները գնահատում եմ լավ: Մեր զոորամասը նաեւ մարտական հերթապահություն է անցկացնում սահմանին: Իրավիճակն այս պահին հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի խախտումները քչացել են: Հայ զինվորը միշտ պատրաստ է ցանկացած պահին խնդիր կատարելու թե իր մարտունակությամբ, թե մնացած հարցերում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ