Այսօր՝ առավոտյան, Էջմիածնում հնչած կրակոցներից վիրավորված 27 ամյա երիտասարդը Էջմիածնի բնակիչ Գառնիկ Առաքելյանն է: Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ երիտասարդի վրա կրակողը դեռ չի հայտնաբերվել. վիրավորում ստացածը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Գառնիկ Առաքելյանը վիրավորում էր ստացել որովայնի հատվածում, նա տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն ու վիրահատվել:
«Վիրահատվել է, որի արդյունքում հայտնաբերվել են վնասվածքները, վիճակը կարգավորվել է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Հիմա վիճակը կայուն է, մնացածը ժամանակի ընթացքում, ըստ անհրաժեշտության ՝փուլերով կարվի: Ունենք նաեւ ազդոսկրի կոտրվածք, հաջորդիվ կորոշենք, թե վիրահատական ինչ տակտիկա է պետք»,-Aravot.am-ին ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտ, նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ