Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով գողերի կամ զոն նայողների ինստիտուտը բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա․ Ավետիք Իշխանյան. «Ա1+»

Նոյեմբեր 14,2019 23:23

Մեզ մոտ իշխանությունները միշտ համարել են, որ իրենց թիմի իշխանությունն են, նաև իրենց հակառակորդների իշխանությունն են։ Հիմա տպավորությունն այնպիսին է, որ հեղափոխական իշխանությունն իրեն համարում է հեղափոխական զանգվածների իշխանությունը։ Տպավորություն ունեմ, որ իշխանությունները գործում են հանուն իրենց թիմի։ Եվ մեր իշխանությունները սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյանը չեն գիտակցում, որ ամբողջ Հայաստանի իշխանությունն են»,– «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների քաղաքականությանը։

Ա․Իշխանյանը անդրադարձավ նաև ԱԺ օրակարգ ընդգրկված՝ քրեական մշակույթը քրեորեն պատժելու մասին կառավարության ներկայացրած նախագծին և ասաց, որ դա լավ նախաձեռնություն է, բայց հասկանալի չէ, թե ինչպես պետք է կիրառվի։ «Այդ հարցը միայն օրենքով չի լուծվի՝ նորից կրթություն։ Դպրոցից սկսած՝ պետք է դա արմատախիլ արվի։ Նաև քաղաքական վերնախավն իր օրինակով ու պահվածքով պետք է դրան նպաստի, քանի որ նրանք միշտ օրինակ են ծառայում։ Բայց տեսեք, ԱԺ նիստերում քննարկումները, նրանց պահվածքը։ Առաջին հերթին իրենց խոսքին, պահվածքին պետք է ուշադրություն դարձնեն, իրար հաթաթա չտան, որ իրենց օրինակով ցույց տան, թե ինչ է քաղաքակրթությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «օրենքով գողերի կամ զոն նայողների» ինստիտուտին, իրավապաշտպանի ներկայացմամբ նրանք բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան։

Մանրամասները տեսանյությում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930