Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ տրակտորով համայնքային սեփականություն հանդիսացող դաշտից հող են բեռնում խոշոր բեռնատարի թափք։ Նրանց գործողությունները դադարեցվեց և սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Շուտով հայտնի դարձավ, որ բեռնատարի վարորդը ուրիշի դաշտից պարբերաբար հող է տեղափոխել իր տնամերձ հողատարածք, նույնիսկ փորձել է հողի մի մասը տեղափոխել Երևան։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տեղափոխել է 250-300 խորանարդ հող, որի արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանություն