Նոյեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ստուգման նպատակով կանգնեցրել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Արտաշատի բնակիչ, մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը։ «Կամազը» բարձված էր մոտ 27 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը գնել է մի ընկերությունից։ Բեռի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՀՀ ոստիկանություն