Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է թվայնացնել մինչդատական և դատական գործընթացները. տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Նոյեմբեր 14,2019 18:13

Նոյեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունը իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Եվ դատաիրավական բարեփոխումների համապարփակ ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ներդնելու հավակնոտ ծրագիր, որի շրջանակներում մոտակա տարիներին նախատեսվում է թվայնացնել քրեական, վարչական ու քաղաքացիական մինչդատական և դատական ամբողջ գործընթացները։

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով, որ արդարադատության ոլորտում գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930