Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միսն ու մսեղիքը դրված են եղել գետնին. Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

Նոյեմբեր 14,2019 18:00

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և ունեն սանիտարական գրքույկներ:

Արձանագրելով ընդհանուր առմամբ բարվոք իրավիճակը՝ տեսուչները սանիտարահիգիենիկ պայամանների կոպիտ խախտում են հայտնաբերել Խորենացի 35 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ուսո Քալաշյանին պատկանող թարմ մսի վաճառակետում, որտեղ նոր ստացված միսն ու մսեղիքը դրված են եղել ուղղակի գետնին՝ հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում: Մսի ու ենթամթերքի վաճառքը կասեցվել է: Վերահսկողական աշխատանքներն այս տաղավարում շարունակվում են:

ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հենց տեղում կազմակերպել է խորհրդակցություն մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Նա փոխանցել է Տեսչական մարմնի վճռականությունը սպանդանոցային մորթի անցման սահմանված ժամկետները պահպանելու առումով և հորդորել գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար՝ նշելով, որ վերահսկող կառույցի մասնագետները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:

Երևանի Խորենացի փողոցում և Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչև 2019թ, դեկտեմբերի 1-ը մասամբ, իսկ 2020թ. Հունվարի 15-ից ամբողջությամբ անցնել սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման ու վաճառքի:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930