Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմագիտության արդյունքն այն կլինի, որ մարդը կարդա եւ Պապ թագավորին «գեյ» չանվանի». Հովհաննես Հովհաննիսյան

Նոյեմբեր 14,2019 17:33

«Գիտության խնդիրը ֆինանսավորումն է: 50 000 դրամով այսօր ո՞վ կուզենա գիտությամբ զբաղվել, որ մենք էլ նրանից գիտական արդյունք պահանջենք»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հարցադրում արեց. «Հնարավո՞ր է 50 000 դրամի պայմաններում գիտական արդյունք պահանջել: Պարզ է, չէ՞, որ այդ մասնագետին ուրիշ տեղ կտանեն… կամ, ասենք, պատմագիտությունից ի՞նչ արդյունք եք ուզում տնտեսության մեջ: Ասենք, պատմագիտության արդյունքն այն կլինի, որ մարդը կրթվի, կարդա եւ Պապ թագավորին «գեյ» չանվանի օրինակ… դա է արդյունքը պատմագիտության»:

Հիշեցնենք, որ երեկ Պապ թագավորի մասին ուշագրավ հայտարարություն էր արել ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930