Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. Երվանդ Վարոսյան

Նոյեմբեր 14,2019 17:30

«Արսեն Բաբայանին մեղադրում են, թե միջոցներ ես ձեռնարկել, որ ամսի 5-ին հայտնված փաստաթուղթը ձևակերպվի ամսի 2-ով: Բայց տարբերություն չկա՝ դա իրականում այդպես եղած կլիներ, թե ամսի 2-ին: Փաստաթղթի հեղինակը հաստատում է, որ ամսի 2-ին այն գոյություն ունեցել է և առձեռն առաքվել ԱԺ: Փաստաթուղթ ստացողը փաստել է, որ մարտի 2-ին ֆիզիկապես փաստաթուղթը եղել է ԱԺ-ում և եղել սեղանին, ինչի հիման վրա հայտարարություն է արել»,- լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը (լուսանկարում՝ ձախից առաջինը):

Նշենք, որ ՀՀ դատախազությունը փոխել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը  եւ նա ազատ է արձակվել:

Փաստաբանը վստահեցրեց՝ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի կամ ապացույց, որը կվկայի այն մասին, որ ինքն առնչություն ունի կամ կատարել է որևէ հանցավոր արարք:

Երվանդ Վարոսյանը մտահոգություն հայտնեց, թե այս տիպի իրավիճակ դեռ չի եղել ու եզրափակեց. «Շատ ենք տեսել քաղաքական հետապնդումներ, բայց այս տիպի իրավիճակ, որ փորձ չի արվում անգամ իրականությունը մի փոքր շեղելով կամ օրենքի մեկնաբանությամբ մի փոքր սխալ կատարելով՝ անձին մեղադրել, այլ իրականության հետ առնչություն չունեցող մի տեքստ հրամցնել որպես մեղադրանք և ՍԴ լիազորություններին տիրանալ, նման բան երբևէ չի եղել: Իրավաբանությունն էս մակարդակի չի իջել երբեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930