Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի խումբ գործարարներ փորձում են միջամտել ՀՀ բանկային համակարգի կայունությանը». ԿԲ նախագահ

Նոյեմբեր 14,2019 17:14

«Մի խումբ գործարարներ փորձում են միջամտել ՀՀ բանկային համակարգի կայունությանը»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ հերթական նիստում, արձագանքելով պատգամավորներից մեկի՝ խոշոր գործարարի եւ բանկերից մեկի միջեւ դատական գործընթացի մասին հարցին, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշեց. «Իհարկե, ունենք անկախ դատական համակարգ, չեմ էլ փորձի միջամտություն անել կամ դրա մասին եզրահանգում անել, բայց որոշ դեպքերում որոշ ատյանների որոշումներ կան չբավարարված: Կոնկրետ մի ընկերություն ունի խնդիր յոթ բանկի հետ: 17-ից 7 բանկի, եւ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը: Այն ոչ թե մտածում է իր ստանձնած պարտավորությունները կատարելու մասին, այլ մտածում է, թե ոնց խուսափի, ոնց ավելի մեծ բեռ դնի բանկային համակարգի վրա, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում: Իհարկե, ուումնասիրում ենք, աշխատում իրավապահների եւ բանկերի հետ, բայց այդ խնդիրը կա: Այն առնչվելու է մեր ֆինանսական կայունությանը, որովհետեւ մեծ գումարների մասին է խոսքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930