Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին ու ասել, որ սահմանադրության փոփոխությունների հեղինակներն արել են գործողություններ, որոնք, «մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»:
Այսօր այդ առնչությամբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ ամենեւին փակուղային վիճակ չկա. «Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տարածած հրապարակումը, որտեղ նա խոսում էր ժողովրդավարության պաշտպանության մասին, ու այսօր վարչապետի հայտարարությունը խոսում է, որ մենք գործուն ու հատուկ քայլեր պիտի իրականացնենք, եթե հավատում ենք , որ ԱԺ-ն, որպես առաջնային մանդատ ունեցող մարմին, պարտականություն ունի ժողովրդավարության պաշտպանության գործում: ԱԺ-ն ունի համապատասխան գործիքներ, բայց իշխող խմբակցության մոտ կամքն է բացակայում այս խնդիրը հիմնավորապես լուծելու: Իմ խորին համոզմամբ, մենք շատ ենք հապաղել: Կան համապատասխան միջոցներ, հնարավորություններ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այս դատարանին դուրս գրելու եւ նոր ՍԴ կազմավորելու»:
Արման Բաբաջանյանին նաեւ հարցրին՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո ԱԱԾ հրավիրվե՞լ է, նա պատասխանեց, որ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ