«Ունե՞ք հաշվարկներ, եթե Ամուլսարը եկող տարի շահագործվի, Վայոց ձորի մարզի տուրիզմի եւ խաղողագործության վրա դա ինչպե՞ս կանդրադառնա»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին այսպիսի հարց հղեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Տիգրան Խաչատրյանն արձագանքեց. «Գնահատական չկա, չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը, բայց դա ուղիղ ազդեցություն խաղողագործության վրա չի կարող ունենալ, ինչպիսին էլ որ լինի որոշումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ