Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն իրեն «իդիոտ» էր անվանում, ինքը չխորշեց ՀԽ նախագահի պաշտոնը զբաղեցնել». Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին

Նոյեմբեր 14,2019 15:20

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Ինչին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ եթե հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում դա անհասկանալի է, քանի որ ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց եթե ինքը կանչեր ասեր, որ  իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, նույն րոպեին դուրս կգար:

Այսօր լրագրողներն Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցին՝ այդ նախաձեռնությունը վարչապետի հետ համաձայնեցրե՞լ էիք, նա պատասխանեց. «Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները, վերջին շրջանի զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ: Ես նրա հետ նույնիսկ չեմ հանդիպել այս ամբողջ ժանանակահատվածում, նաեւ ոչ մի հաղորդագրություն չեմ ունեցել: Բայց հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, իր գործունեության վերջին 20 տարիները եղել է պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցումների տիրույթում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն իրեն «իդիոտ» էր անվանում, ինքը չխորշեց գնալ եւ նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել եւ ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»:

Ըստ Արման Բաբաջանյանի, Վազգեն Մանուկյանը համագործակցել է Սերժ Սարգսյանի հետ, նրա դիրքորոշումներով հանդես եկել, թեեւ պետք է պահպաներ քաղաքական չեզոքությունը:

Հարցին՝ նրանց ընտանիքը ձեր ունեցվածքի ծագումնաբանությունն էր կասկածի տակ դրել, ինչ-որ մութ անկյուններ կա՞ն, թե՞ ոչ, Արման Բաբաջանյանը պատասխանեց, որ ինքն անձամբ է դիմել դատախազությանն ու խնդրել ուսումնասիրություն սկսել, եթե մութ անկյուններ կլինեն այնտեղ, թող դատախազությունը պարզի. «Այդ ընտանիքի կողմից հրապարակված եւ իրենց ընտանիքին պականող ԶԼՄ-ով տարածվող ինձ վերաբերող որեւէ հրապարակման հետ կապված խնդրել եմ հետամուտ լինի դատախազությունը եւ գնահատական տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930