Մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու՝ ավելի վաղ համաձայնեցված փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնի է դարձել Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության մեդիա համաժողով 2019»-ի ընթացքում:
Հաղորդվում է, որ հայ լրագրողները կայցելեն մի շարք պետական կառույցներ և հանդիպումներ կունենան փորձագետների հետ:
Լրագրողների փոխադարձ այցը նախատեսվել էր պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ մարդասիրական միջոցառում:
Նույն պայմանավորվածության շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ: Ակնկալվում է , որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ