Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը»

Նոյեմբեր 14,2019 15:04

Այսօր կառավարության նիստից հետո անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջերս գրած իր հոդվածում արծարծած մտահոգություններին, ասաց՝ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ պետք է հաճախ խոսենք մեր ժողովրդավարության կայացման ու պահպանման մասին. «Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերն իշխանության կգան, ես խնդիր եմ տեսնում, որ իրենք, չարաշահելով ժողովրդավարության ընձեռած հնարավորությունը, ազատ մամուլը՝ հասարակությունը պառակտում են ու խնդիրներ ստեղծում։ Եվ այս առումով մենք քննարկում ենք ծավալում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այս խնդիրներին լուծում տալ»:

Իսկ  թե որ ուժերի մասին է խոսքը, Գրիգորյանը հրաժարվեց կոնկրետ բան ասել, սակայն նշեց՝ բնականաբար, դրանք արտախորհրդարանական ուժեր են. «Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների ու ոչ հրապարակային հանդես գալու միջոց են։ Այսինքն՝ կեղծ լուրերը, որոնք տարածվում են, դրանց մեծ մասը տարածվում են կեղծ հաշիվներից, եւ կեղծ հաշիվներում ավելի մեծ ազդեցություն ունենալով՝ ավելի բացասական երեւույթների տեղիք են տալիս։ Դժվար է առանձնացնել, թե այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասին սահմանափակում կա։ Այդ ուժերը, օգտագործելով ազատ մամուլի տված հնարավորությունները, չարաշահում են դա։ Նույնը Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի մասին է, ժողովրդավարության տված հնարավորություններն օգտագործում են։ Օրինակ՝ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը եւ սահմանափակումներ ու խնդիրներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք ժողովրդավարական այն սկզբունքները, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ եւ որոնք հանդիսանում են մեր երկրի զարգացման համար կարեւոր պայման, այդ առումով առաջ գնալու խնդիրներ է ստեղծում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝  ստուգել սատանայի հետ կապ ունեցող անձինք կա՞ն, թե ոչ, Գրիգորյանն ասաց. «Հանձնարարական է եղել, քանի որ մտահոգություններ կան, դրա մասին բարձրացվում է հարց, ուսումնասիրել ու կոնկրետ պատասխան տալ դրան, որովհետև քաղաքական ուժեր կան և անհատներ, որ դրանով մտահոգված են։ Եվ անհրաժեշտություն կա այդ մտահոգությունները փարատել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930