Մոսկվայում սպանվել է թայական բռնքամարտի եռակի չեմպիոն Աշոտ Բալոյանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
«Երեկ երեկոյան, երբ 40-ամյա մարզիկը Նախիմովսկի պողոտայում քայլում էր իր մեքենայի ուղղությամբ, անհայտ անձը նրա վրա մի քանի անգամ կրակել է, այդ թվում գլխին, և թաքնվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հաղորդվում է, որ ստացած հրազենային վիրավորումից Բալոյանը տեղում մահացել է:
ՏԱՍՍ-ի այս տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Վերջինիս ներկայացուցիչը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: Հաղորդվում է, որ քայլեր են ձեռնարկվում կասկածյալին գտնելու և ձերբակալելու ուղղությամբ:
Ըստ որոշ աղբյուրների՝ 40-ամյա Աշոտ Բալոյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայական բռնցքամարտի եռակի և տարբեր միջազգային առաջնություններում 17-ակի չեմպիոն է: Գլխավորել Հայկական մարզական ֆեդերացիայի համաշխարհային ասոցիացիան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ