Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է բացահայտել սատանայի հետ կապ ունեցողներին

Նոյեմբեր 14,2019 14:38

«Սատանա կա՞ քաղաքում, չկա՞, սատանիստական ի՞նչ կա-չկա, սատանայի հետ կապ ունեցող անձինք կա՞ն, թե՞ ոչ»՝  պարզելու ու բացահայտելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարություն է տվել  ազգային անվտանգության ծառայությանը: Իր հանձարարության հավաստիացման համար այսօր կառավարության նիստում Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին. «Առանց կատակի: Պարոն Մարտիրոսյան, ես նման հանձնարարություն տվել եմ, չէ՞, պարզելու որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց եթե կա խնդիր, դա պետք է պարզվի, դա ազգային անվտանգության խնդիր է։ Պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ այդպիսի հանձնարարական ստացել եք»:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ  հաստատեց, որ իրոք մի քանի օր առաջ նման հանձնարարական է ստացել վարչապետից եւ խոստացավ զեկուցել ամենը:

Փաշինյանն էլ ասսաց. «Ովքեր այդ մասին տեղեկություններ ունեն, կոչ եմ անում ԱԱԾ-ին դիմել»: Փաշինյանը նաեւ նշեց՝ այս թեման  հումորով ընկալվեց, բայց ամենայն լրջությամբ է այդ հանձնարարությունը տրված. «Եթե կան մտահոգություններ հանրության շրջանում, պետք է հասկանալ՝ այդպիսի թեմա գոյություն ունի, թե՞ ոչ, ինչքանո՞վ է լուրջ այդ թեման, ինչքանո՞վ կան տոտալիտար գաղափարախոսություններ, որոնցով կարող է փորձ արվել, այդ թվում՝ նաեւ պետական ռեսուրսներ օգտագործելով տարածել եւ այլն: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը ոչ մի ահազանգ ուղղակի անհետեւանք չի թողնելու։ Այո, գնանք նայենք, եթե կա այդպիսի խնդիր, արձանագրենք այդ խնդիրը, իրեն տանք պարամետր, ձեւակերպում, որպեսզի նաեւ մեր նախարարությունները, մշակութային օջախները, հանրությունը հնարավոր առնչություն ունենան, իրենք իմանան դա ինչ է։ Եթե խոսքը թմրանյութի մասին է, թմրանյութը կարողանում ենք ձեւակերպել ինչ է, զենք-զինամթերը գիտենք, բայց եթե կա այդպիսի խնդիր, որի մասին խոսում են մեր սիրելի որոշ հայրենակիցներ, ուրեմն դա էլ պետք է հասկանանք։ Եթե կա այդպիսի խնդիր, պետք է մոտեցում ցուցաբերենք զուտ ազգային անվտանգության տեսանկյունից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930