Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բորբոսով պանրի` Վերին Լարսի անցակետից վերադարձված խմբաքանակը կրկին ուղարկվեց ՌԴ. Սպայկա

Նոյեմբեր 14,2019 14:38

13.11.2019 թվականին Սպայկա ընկերության արտադրած 20 տոննա պանիրը ընկերության բեռնատարով արտահանվեց Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Ուղարկվեց այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:

Մինչ պանիրը բարձելը և ուղարկելը՝

1. ՀՀ ՊԵԿ-ի կողմից 07.11.2019 թվականին տրվել էր հանձնարարական, որով կատարվեց չափագրում պանրի գործարանում՝ պանրի արտադրության, կաթի մթերման  և այլ պահանջների ուսումնասիրություն:

2. Ընկերության հայտով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի և  «Արմէքսպերտիզա» ՍՊԸ ներկայացուցիչները կատարել են արտագնա ուսումնասիրություն ընկերության պանրի գործարանում՝ փորձաքննության իրականացման համար ծանոթանալու, ստուգելու պանրի արատադրման ողջ գործընթացը՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը, այդ թվում՝ Հայաստանի ֆերմերներից մթերվող կաթի, պանրի այլ բաղադրատարրերի ձեռքբերման փաստաթղթերը:

3. Ընկերության խնդրանքով պանրի գործարանում են եղել նաև ՀՀ ՍԱՊԾ ներկայացուցիչները, որոնք ևս տեղում ծանոթացել են պանրի արտադրության գործընթացին:

Ընկերությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի կողմից ստացել է ապրանքի ծագման սերտիֆիկատը (CT-1), ապրաքնի ծագման փորձաքննության ակտը, որի համար տրամադրվել է մոտ 500 էջ փաստաթղթեր:

Սպայկա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930