Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը պաշտպանության տակ է առնում Մելինե Դալուզյանին, ապա երիտասարդությունն իր պաշտպանության տակ է առնում հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայ եկեղեցու պատմությունը». Գերասիմ Վարդանյան

Նոյեմբեր 14,2019 14:05

Բողոքի ցույցերն՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման, շարունակվում են: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ցույցի մասնակիցները ԿԳՄՍ-ի շենքի մոտից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ տեղի էր ունենում հերթական նիստը:

ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Գերասիմ Վարդանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ Մել Դալուզյանն իր պաշտպանության տակ է. «Եթե վարչապետն իր պաշտպանության տակ է առնում Մելինե Դալուզյանին, ապա երիտասարդությունն իր պաշտպանության տակ է առնում հայոց լեզուն, հայոց պատմությունը և Հայ եկեղեցու պատմությունը»:

ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնության անդամ Գոռ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ սա երիտասարդության ազնիվ ու արդար պայքարն է և չպետք է փորձել այն կապել այլ բաների հետ. «Եթե գիտեք Հայաստանում այնպիսի մարդկանց, որոնք կոռումպացված են և իրենց գործունեությամբ վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանը, ապա ձերբակալեք նրանց և մի փորձեք մեր հարցերի պատասխանները շրջացնել այդ հանգամանքները առաջ քաշելով»:

ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը նշեց, որ այս պայքարը ամենևին նեղ շրջանակում չի իրականացվում. «Բողոքի ցույցերին միացել են Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները, մեզ է միացել Շիրակի պետական համալսարանը, հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, նախազգուշական 1-օրյա գործադուլ հայտարարեցին ԵՊՀ ավելի քան 50 դասախոս, «Ապրիլյան պատերազմի մասնակիցների դիրքապահ» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցություններ և միություններ»:

Ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաև աթոռ, որը վերջում թողեցին կառավարության շենքի դիմաց, ի նշան այն բանի, որ Արայիկ Հարությունյանը կառչած է իր աթոռից:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ ընթանում են  ցույցեր ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման, որի պատճառը հայոց լեզու և գրականության, հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության առարկաների ոչ պարտադիր դարձնելու նախարարության որոշումն է, ինչպես նաև նախարարության մի շարք այլ քայլեր:

 

Գառնի Մութաֆյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930