Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար երիտասարդները նախարարին. «Մոռացել եք, թե ձեզ ով է բերել իշխանության եւ  ով կարող է հեռացնել»

Նոյեմբեր 14,2019 13:37

ՀՀ կառավարության շենքի առաջ շարունակվում  է  երիտասարդների ցույցը  ` ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանք կառավարության շենքի առաջ խորհրդանշական նախարարական աթոռ են դրել:

«Ժողովրդային շարժումով եկած այս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կառչած չեն աթոռներից եւ պատրաստ են հեռանալ ժողովրդի պահանջի դեպքում, Արայիկ Հարությունյանն օրեր առաջ տված իր հարցազրույցում ասաց, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ ինքը համարի, որ իր գործառույթները բավարար չի իրականացնում: Արայի՛կ Հարությունյան, դուք մոռացել եք, թե ձեզ ով է բերել իշխանության եւ մոռացել եք, թե ով կարող է հեռացնել իշխանությունից»,-բարձրախոսով հայտարարեց ցույցը ղեկավարող երիտասարդներից մեկը, ինչն ուղեկցվեց ծափահարություններով:

«Ձեր հրաժարականի պահանջն այլեւս համաժողովրդական է, եւ դուք պետք է զիջեք նախարարի աթոռը: Պարոն Արայիկ Հարությունյան, դուք ստում էիք, երբ ասում էիք, թե կառչած չեք աթոռներից, դուք կառչած եք ձեր աթոռից»,-ասաց երիտասարդը:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իրենց բերած աթոռը մնալու է կառավարության շենքի առաջ, քանի որ այն խորհրդանշում է Արայիկ Հարությունյանի` աթոռից կառչած լինելը: Ցուցարար ուսանողները կոչ արեցին իրենց շարժումը չսեւացնել եւ չկապել կոռուպցիայի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930