Երբ նախորդ տարի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ հանրության շրջանում, եւ մամուլում լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Եւ նշանակումից կարճ ժամանակ անց, առողջապահության նախարարի հրամանով, ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ։ Սա արվեց թերեւս նրա համար, որ նախարարի ընկեր տնօրենը աջուձախ չնայի քիչ աշխատավարձի պատճառով։
Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարը հավաքել էր բոլոր հիվանդանոցների տնօրեններին եւ վերջնականապես նրանց զգուշացրել. «Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ հարկատուների վճարումներից գոյացած պետբյուջեի միջոցները չպետք է գողացվեն կամ վատնվեն՝ անկախ զբաղեցրած դիրքից, սեփականության ձեւից։ Հարկատուների միջոցները սուրբ միջոցներ են, եւ դրանց նկատմամբ ոտնձգությունները աշխարհում ու նաեւ Հայաստանում այսուհետ համարվելու է ծանր հանցագործություն։ Սա սպառնալիք չէ, այլ սկզբունքի որդեգրում…»։
Եւ հիմա՝ մեկ տարի մեկ ամիս հետո, պարզվում է՝ նախարարի ասած սկզբունքները լավ չեն հասկացել կամ չեն պահպանում հենց նրա կողմից նշանակված մարդիկ։ ArmLur.am լրատվական կայքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր է քննարկում տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը, որը գոյացել է այլ ծախսերի անվան տակ ձեւակերպված եւ դուրս գրված գումարներից։
Աշխատակից– Մհե՛ր ջան, բանը, մենք խոսացինք, որ բանը, այլ ծախսերի համար, էդ ո՞ւմ ենք տալի։
Կարդացեք նաև
Մհեր Դավիդյանց– Ինչքա՞ն ա հավաքվել։
Աշխատակից– Ասեցին՝ ամեն մեկս 25 հազար։ Հիմա հավաքենք, թե՞ առանձին տանք։
Մհեր Դավիդյանց– Նայի՝ ոնց ա։ 100-100 գրվել ա։
Աշխատակից– Գիտեմ, 100 հազար գրվել ա, մարդա 25-25 ինձ ասեցին՝ պտի հետ տանք։
Մհեր Դավիդյանց- Ահա, դա հավաքենք, դնում ա սեյֆի մեջ։
Աշխատակից– Հարց չկա, հիմա տամ Վերայի՞ն։
Մհեր Դավիդյանց– Հա, Վերային տուր, թող դնի սեյֆը։
Աշխատակից– Հենց հիմա տա՞մ։
Մհեր Դավիդյանց– Հա, եթե մոտդ ա, հա։ Հեսա ասեմ, մի վարկյան։
Աշխատակից– Ես էի…
Մհեր Դավիդյանց– Հեսա ասեմ, մի վայրկյան, Արամիչն էր, Էդգարը, մեկ էլ Ռազոն։ Պողոսյան, Բագրատյան, Սարդարյան։
Աշխատակից– Վսյո, ես հենց հիմա տամ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում