Լրահոս
Օրվա լրահոսը

Լենինգրադյան փողոցում` Համալիրի մոտ Դեմիրճյանի ռեալիստական արձանն են տեղադրելու. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2019 11:48
KarenDemirchyan

Միջահասակ, մեծ գլխով ու մի չափ փոքր կոստյում հագած այս տղամարդու արձանը՝  սոցռեալիստական լուծումներով, որը քանդակագործ Սարգիս Բաբայանի մտահղացումն է, հավակնում է կոչվել Կարեն Դեմիրճյանի արձան։ Գուցե նկարն է անհաջող, բայց համաձայնեք, որ տղամարդը նման է կոնֆերանսյեի՝ հանդիսատեսի համար հաճելի դիրքում կանգնած։ Նախագիծն ընտրել են առանց մրցույթի, որովհետեւ այն արժանացել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝  Ռիմա Դեմիրճյանի նախնական հավանությանը։ Սակայն սա դեռ չի  նշանակում, թե հենց այս արձանն է տեղադրվելու մարզահամերգայինի մոտ՝ Լենինգրադյան փողոցում։ Ռիմա Դեմիրճյանի կարծիքը կարող է եւ փոխվել։

Պետությունն արդեն երրորդ անգամ է գումար տրամադրում՝ փորձելով բավարարել տիկին Ռիմայի ճաշակը։ Երեք անգամ էլ նախապատվություն է տրվել «սոցռեալիզմոտ» արձաններին։ 2014 թվականին մոտ 100 հազար դոլար էր հատկացվել քանդակագործ Տիգրան Արզումանյանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանը ստեղծելու համար։ Նա «Դվին» հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» կոմպոզիցիոն քանդակի ու Սախարովի կիսանդրու հեղինակն է։ Որոշվել էր տեղը՝ «Մալիբու» սրճարանի մոտ, Մաշտոցի պողոտայի թիվ 15 եւ թիվ 17 շենքերի միջակայքում։ Պատրաստվել էր արձանի գիպսե տարբերակը, բայց Ռիմա Դեմիրճյանն այն չհավանեց։ Փողը ջուրը լցվեց։

Երկրորդ անգամ ընտրությունը կանգնել էր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի վրա, ով Կարեն Դեմիրճյանին մոտ էր եղել, լավ էր պատկերացնում նրա կերպարը եւ անգամ էսքիզներ էր արել, գիպսե կիսանդրի եւ նախնական հավանություն ստացել Դեմիրճյանների ընտանիքից։ Բայց այս անգամ արդեն պետբյուջեից փող հատկացնելու խնդիրներ կային, եւ գումար չհատկացվեց, իսկ հետո՝ անցյալ տարի, Ֆերդինանդ Առաքելյանն անսպասելի մահացավ, եւ գործն անավարտ մնաց։ Ապա հեղափոխություն եղավ, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին աջակցում էր Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, որոշեց կրկին ընթացք տալ Կարեն Սերոբիչի հուշարձանի թեմային։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930