Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցիներից բացի, տուրիստներին այլ բան ցույց տալո՞ւ ենք». պատգամավորը՝ նախարարին

Նոյեմբեր 14,2019 13:18

«Ի՞նչ նորարարական ծրագրեր եք նախատեսում զբոսաշրջության համար: Հայաստան եկողներին ի՞նչ նոր բաներ կարող ենք ցույց տալ: Եկեղեցիներից բացի, տուրիստներին այլ բան ցույց տալո՞ւ ենք»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին այսպիսի հարց հղեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ զբոսաշրջային վայրերի կողմնորոշիչ գրառումներ եւ բավարար ճանապարհային նշաններ չկան, արդիական է նաեւ պետքարանների հարցը:

Նախարարը պատասխանեց, որ ենթակառուցվածքների հարցն իրենց համար առաջնահերթ է լինելու. «Ավելի հաճախ զբոսաշրջիկները մատնանշում են ճանապարհների ոչ բավարար վիճակը: Առաջիկայում ներդրումների հիմնական մասն ուղղված կլինի այդ խնդրին: Իսկ ճանապարհային նշանները դրա հետ կապված են»: Ինչ վերաբերում է նորարար ծրագրերին, Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ գաստրոտուրիզմի եւ գինեգործության ուղղություններն արդեն իսկ նպաստել են զբոսաշրջիկների թվի աճին, բայց մասնավոր հատվածն ինքն է նախաձեռնում դրանք:

Ըստ նախարարի՝ ճկուն օրակարգով են աշխատելու եւ պատրաստ են լինելու քննարկել ցանկացած նորարար գաղափար: Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ նորարար գաղափարներ ունի եւ ասաց, որ Արաբական միացյալ էմիրություններում, օրինակ, «Ալլադին» հեքիաթի քաղաք են կառուցում, իսկ ՀՀ-ում իրական ավանդույթներից չեն կարողանում եկամուտ ունենալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930