Լրահոս
Օրվա լրահոսը

«2019թ.-ին ՀՀ այցելած զբոսաշիջիկների հիմնական մասը Ռուսաստանից է». նախարար

Նոյեմբեր 14,2019 12:22

2019թ.-ին ՀՀ այցելած զբոսաշիջիկների հիմնական մասը Ռուսաստանից է՝ մոտ 640 000 մարդ: Ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել է մոտ 23%-ով: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում 2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2019թ.-ին զբոսաշրջության ոլորտում մոտ 14%-ի աճ է գրանցվել: Նախարարի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ ԱՄՆ-ից եկածների թիվն ավելացել է 18, Ֆրանսիայից՝ 21, Գերմանիայից՝ 45, եւ մի շարք այլ երկրներից՝ 30-40%-ով: Ավելացել է նաեւ Հարավային Կորեայից, Ճապոնիայից եւ Չինաստանից Հայաստան այցելողների թիվը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930