Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար. Էրդողան

Նոյեմբեր 14,2019 11:18

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Սենատը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

«Ես հավատում եմ, որ Սենատը խելամիտ կգործի և չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը հերթական անգամ կրկնել է իր այն գաղափարը, որ հարցը պետք է քննվի պատմաբանների կողմից:

«Եթե ամերիկյան կողմն իսկապես ցանկանում է ազնիվ գործել, ապա պետք է զերծ մնա քաղաքական դիրքորոշումից այնպիսի հարցում, որը պետք է որոշեն պատմաբանները»,- ասել է նա:

Էրդողանը նախազգուշացրել է, որ միայն մի կողմին լսելը և այս հարցին վճիռ տալն ու սխալ որոշում կայացնելը կհանգեցնի անդառնալի հետևանքների ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

«ԱՄՆ սենատը չպետք է տրվի սև քարոզչությանը, որը վարում են հայ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք 1970-80-ական թթ. սպանել են մեր բազմաթիվ քաղաքացիների, նրանից շատերը՝ դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ»,- ասել է Էրդողանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930