Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անհիմն է համարել, որ հոգեբուժարանը կարող է փոխարինել նևրոզի դեմ պայքարի կենտրոնին. Մարուքյանը դիմել է Փաշինյանին «Նևրոզների կլինիկան» պետպատվերից զրկելու խնդրով

Նոյեմբեր 14,2019 11:13

Այսօր դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությանը 2020թ․ պետական հասույթից զրկելու հետևանքով ծագող խնդիրների կապակցությամբ։

Այսօր ԱԺ-ում տիկին Մանե Թանդիլյանի կողմից ամենայն մանրամասնությամբ հիմնավորվել է կլինիկայի անհրաժեշտությունը Հանրապետությունում. այս կենտրոնի կողմից տարիների ընթացքում կուտակված փորձը և տրված արդյունքները չեն կարող ուղղակի ի չիք դարձվել, ինչպես որ հոգեբուժական հիվանդանոցները չեն կարող փոխարինել նևրոզների բուժման կլինիկային։

Բացարձակապես անհիմն է նևրոզը հավասարեցնել հոգեկան հիվանդություններին և ըստ այդմ համարել, որ Սևանի կամ այլ հոգեբուժարանը կարող է փոխարինել նևրոզի դեմ պայքարի մասնագիտացված կենտրոնին. վերջապես, այս կլինիկայում բուժում ստանալն օգնում է անձին հետագայում չհայտնվել հոգեբուժական հիվանդանոցնում։

Հուսով ենք, որ վարչապետն ականջալուր կլինի մեր առաջարկությանը և կվերանայի «Նևրոզների կլինիկա» ընկերությանը պետպատվերից զրկելու և մասնավորեցման ցուցակում ընդգրկելու մասին որոշումները, ավելին՝ կմեծացնի այս կենտրոնին հատկացվող պետական օժանդակությունը։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930