Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփին իր պատրաստակամությունն է հայտնել ձեռք բերել Patriot զենիթային հրթիռային համալիրներ, եթե Վաշինգտոնը համաձայնի շահավետ պայմաններ առաջարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք հաղթահարել տարաձայնությունները C-400-ների և F-35-երի շուրջ: Ես նախագահին ցանկություն եմ հայտնել գնել Patriot, եթե լինի շահավետ առաջարկ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, 2017թ. սեպտեմբերին Մոսկվան հայտարարեց, որ 2,5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Անկարայի հետ C-400 հրթիռների մատակարարման վերաբերյալ:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «նոր էջ բացել» ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Կարդացեք նաև
«Թուրքիան լի է վճռականությամբ նոր էջ բացել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Անկարան և Վաշինգտոնը կապված են գործընկերության ամուր հանգույցներով: Թուրքիան և ԱՄՆ-ը միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրների ազգային անվտանգությանը»,- ասել է Էրդողանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ