Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրապետական սենատորն արգելափակել է Ցեղասպանության ճանաչման բանաձևը

Նոյեմբեր 14,2019 10:39

ԱՄՆ Սենատի իրավական կոմիտեի ներկայացուցիչ Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինա նահանգից) չորեքշաբթի Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը: Այս մասին Գրեմը հայտնել է Սենատի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սենատորները չպետք է ծաղկեցնեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»,- մեկնաբանել է նա իր որոշումը:
Գրեմն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպումից մի քանի ժամ անց: «Ես հենց նոր հանդիպեցի նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և քննարկեցի նրանց հետ խնդիրներ, որոնց հետ բախվում ենք Սիրիայում, Թուրքիայի կողմից ռազմական ներխուժումը: Ես հույս ունեմ, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան վերամիավորվել և լուծել այդ խնդիրը»,- ասել է Գրեմը՝ հավելելով, որ դեմ է այդ բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»:

Ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնակարգի՝ յուրաքանչյուր սենատոր կարող է խնդրել օրինագծի կամ բանաձևի քննարկման համաձայնություն, ինչպես նաև կարող է արգելափակել օրենսդրական նախաձեռնությունը:

Առաջին իրավունքից չորեքշաբթի ավելի վաղ օգտվել էր Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Նա նշել էր, որ Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը կապահովի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում»:

«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է բարեխղճորեն հաշվի առնի մարդու իրավունքների խախտումները, մարդկության դեմ հանցագործությունները, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունները: Մենք չենք կարող երես թեքել Հայոց ցեղասպանության զոհերից»,- ասել է Մենենդեսը:

Ավելի վաղ Էրդողանը դատապարտել էր Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը՝ հույս հայտնելով, որ Սենատը «նույնպիսի սխալ» չի կրկնի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930