Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցավդ տանեմ

Նոյեմբեր 14,2019 10:30

1 Լինում է, չի լինում, հեղափոխություն է լինում

Հոկտեմբեր ամսվա Nouvelles d’Arménie magazine կայքում Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի քննադատական հոդվածին ինչ ավելացնել, քանի որ դժվար կլինի չկիսել որոշ փաստեր, որ ներկայացրել է։ Հետևությունն ապացույցներ ունի և այն հիմնվում է փաստերի վրա, որ դժբախտաբար, չի խոսում Հայաստանի Վարչապետի օգտին։ Իրավաբան չլինելով՝ մենք չենք թափանցի Իրավաբանության գաղտնարանները, թե ինչպես են մարտնչում և նախատվում ներկայումս Հայաստանում։ Այնուամենայնիվ, սխալմունքները, եթե չասենք՝ այս ու այնտեղ արձանագրված անկատարությունները, մեզ չեն մղում դատապարտել նոր վարչակարգն այն չափով, թե հայոց հարցն առավել արժանի է ընդունել իր ամբողջականության մեջ, քան իրավաբանորեն՝ ճշգրիտ կերպով, հաշվի առնելով երկրի քաղաքական կոնտեքստը, իր տնտեսական հրամայականները, իր մտայնությունները, որ իշխում են այնտեղ․ երեք տասնամյակի տառապանքների և ստորացումների ենթարկված լինելով՝ արդարության և երջանկության ծարավի մի ժողովրդի կողմից, չհիշատակելով խորհրդայնացման 70 տարիները կամ այն փաստը, որ Հայաստանը մնում է փոքր երկիր բնակչության թվաքանակի առումով, որ կարող էր ամեն վայրկյան պայթել քողարկված շնչասպառ պատերազմի մեջ, երեսուն տարուց ավելի, համարյա պաշարված՝ ժառանգաբար հասած մի թշնամուց, արևմտյան մասում։ Այդ դժվարին և սերտորեն շերտադասված բաղադրիչները պետք է հաշվի առնի յուրաքանչյուր ոք, ով կփորձի վերլուծել Հայաստանի Վարչապետի որոշումները, առաջընթացները և սխալները։

(Իհարկե, Իրավունքը պահպանել մի ժողովրդավարական երկրի համար, հիմնում է գետնախարիսխը, որի վրա կարող է կառուցել արդար և բարգավաճ հասարակություն։ Եվ պարոն Գալֆայանը իրավացի կլիներ մտածել, որ ներկայիս Հայաստանը, ըստ այս միակ իրավաբանական հեռանկարի, եթե քաղաքանության պատասխանատու անձինք, սկսած Վարչապետից, որ վերաբերում է նրանց, բռնազբոսիկ կերպով հաշվի առնեին տեսականու համար ավելի ծավալուն պարտավորություններ։ Ամուլսարի ոսկու հանքի դեպքը բավական է ցույց տալու համար, այնքանով, որ կենտրոնացնում է հակասական շահերի մի մեծ քանակություն, որ կաթվածահար են անում ամեն տեսակի որոշում։ Բնապաշտպանները չեն ուզում հաշվի առնել դա, ինչպես նաև մերձակա շրջանների գյուղացիները, որ հունիսի 23- ից փակում են ճանապարհները։ Ինչ վերաբերում է Լիդիանի կազմակերպությանը, նա պնդում է, որ կօգտագործի մի տեխնոլոգիա, որը չի վնասի տեղային էկոհամակարգին։ Առանց խոսելու մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի մասին, որ հետաքննություն է վարել հենց տեղում, աջակցելու հանքի ընդդիմադիրներին։ Ի՞նչ ասել 1400 անձանց մասին, որ ընդունվել են աշխատանքի ձեռնարկության կողմից և հունիսի 23-ից չեն աշխատել։ Ինչ վերաբերում է կառավարությանը, նա ժառանգել է այս խառը գործը, ստորագրված կասկածելի պայմաններում նախկին համակարգի կողմից : Փաշինյանը, որ աշխատատեղեր է խոստացել հայերին, պե՞տք է, ընդհակառակը, հրաժարվի իր խոստումներից՝ կրճատելով այդ աշխատատեղերը։ Իմանալով, որ չի կարող ճոխություն թույլ տալ իրեն Լիդիան ընկերության կողմից հարուցված դատավարությունից, ոչ էլ ընդդեմ նրա՝ կամայական որոշում ընդունել, որը կդարձնի ավելի անվստահելի Հայաստանում ներդրումներ անողների աչքին։ Միշտ կարող ենք ասել, որ չենք կարող հանդիմանել նրան որևէ խուսափումի համար, քանի որ նա հանդիպել է բոլոր ընդդիմադիրների հետ՝ պարզելու համար իրավիճակը։ Հիմա հեռու ենք նախկին վարմունքներից, երբ որոշումները փակ դռների ետևում էին ընդունվում :

Համենայն դեպս, նկատի առնելով նախկին և նոր վարչակարգի միջև եղած անցումը, որ կատարվել է առանց արյունահեղության, մեզ անտեղի է թվում Պետական հեղաշրջում կատարելու հարցը։ Իրականում, ըստ մեր իմացության, չի եղել Սարգսյանի իշխանության հեղաշրջում, ոչ անօրինական, ոչ բռնի ձևով: Նույնիսկ հեղափոխությունը, եթե հեղափոխություն եղել է, ուժի միջոցով չի արվել։ Հետևաբար, պարոն Գալֆայանը թող ներող լինի․ անցումային այս երկու միջոցները չէին կարող, ըստ մեզ, վերագրվել Հայաստանին։ Ավելացնեմ, որ այս «հեղափոխությունը» քաոսից դուրս չի եկել, այլ հասունացել է հայ ժողովրդի կողմից երեսուն տարվա շարունակական ընդվզումներից հետո, այս ու այն տեղի հետ կապված՝ քաղաքացիական պատերազմի բազմաթիվ սկզբնավորումներով, ինչպես ասենք՝ մարտի 1-ով, և ընդհանուր փոփոխության կամքը հաստատվել էր որպես հայտնի դարձած արտահայտությամբ՝ թափանցիկ և անվիճարկելի ընտրությամբ, առաջինը, որ տեղի էր ունեցել հանրապետության իշխանության հաստատվելուց ի վեր։

Այս կոնտեքստում պետք է ընդունել Սերժ Սարգսյանի, ինչպես արդեն արտահայտվել ենք, արժանիքը, երբ հաստատեց, որ Փաշինյանն իրավացի է և ճիշտ է տեսնում երևույթները։ Պետք է ողջունել նրա արիությունը, երբ վայր դրեց իր լիազորությունը պետական այրին արժանավայել վարքով, մտահոգված լինելով ավելի շուտ ազգի հարցով, քան իր քաղաքական դասակարգի շահերով։ Չենք համարձակվի հարց տալ մեզ, թե ինչ կպատահեր, եթե իրեն համար ստորացուցիչ այս արարքը հակադրվողների հետ համաձայնեցված չլիներ, այսինքն, հայ ժողովրդի մեծամասնության հետ։ Ի միջի այլոց, կարո՞ղ էր այլ կերպ վարվել, երբ փողոցի ճնշումը այդքան զանգվածային էր ու միասնական։

Մինչդեռ, պետք է ընդունել, որ ով կազմակերպեց այս «հեղափոխությունը» և որպես օրինակ վերցրեց Նելսոն Մանդելային, սկսած այն պահից, երբ փոխանակ հույս դնելու հաշտեցման և կայունության ամրապնդման վրա, ինչպես իրավամբ շեշտում էր պարոն Գալֆայանը, ուժեղացրեց տարբերակումներն իր կուսակցության, որ ենթադրվում է ներկայացնել ժողովրդին, և Հանրապետականների կուսակցության միջև։ Մնում է իմանալ, արդյո՞ք հանրապետական կուսակցության անդամները լուծարվելու էին ազգային հաշտեցման մի համակարգում։ Կարող ենք դրանում կասկածել, և առաջին կասկածողներից մեկը եղավ Վարչապետը, որ բանտ ընկավ նույն Հանապետականների ձեռքով։ Միշտ առկա է այն փաստը, որ ռասայական խտրականության քաղաքականությունը, նկատի ունենալով այն զարգացումը ժողովուրդների սև ու սպիտակ մասի բաժանումով, այլապես ավելի դաժան էր ու անարդար, քան հայ ժողովրդի կուրորեն մեկուսացումը Հանրապետականների կողմից։ Այնինչ, Մանդելան քսանյոթ տարվա բանտարկությունից հետո կհամարձակվե՞ր իր երկրի ապագան կերտել՝ ընդդեմ սեփական ոխի և ընդդեմ Սևերի ռևանշիստական ոգու, իմանալով, որ այդ ապագան չէր կարող իրականանալ, եթե շարունակեին գոյատևել ռասայական և քաղաքական հակամարտությունները, որ բզկտել էին ժողովուրդներին։

Համաձայն եմ պարոն Գալֆայանի հետ, որ անհրաժեշտ էր վարել անցումային մի քաղաքականություն՝ հիմնված ժամանակավոր սահմանադրության վրա։ Մինչև իսկ, եթե ինձ ցնցում է այնպիսի Սահմանդրության փաստը, որ լիովին իր շահերից բխեցնելով հարմարեցված և ձևակերպված է մի նախագահի կողմից, դրա համար պետք է պատսպարվի ամեն տեսակի դատական հետապնդումներից, սա ևս ցնցում է ինձ, ինչպես նաև այն փաստը, որ դրա հեղինակը՝ Ռոբերտ Քոչարյանը, շան նման բանտ է նետվել այն դեպքում, երբ նրա դատավարությունը դեռ ընթացքի մեջ է։ Ոչ մի իշխանություն չպետք է անտեսեր այն փաստը, թե նոր ժողովրդավարության մեջ կամ նորանալու ուղու վրա կանգնած իշխանության մեջ յուրաքանչյուր մեղադրյալ այնքանով է անմեղ, որքանով նրա հանցանքը դատավարության կողմից դեռևս հաստատված չէ։ Այսօր Քոչարյանի տեղը ճաղերի ետևում չպետք է լիներ։ Նա պետք է լիովին վայելեր քաղաքացու իր ազատությունը դատավարության ողջ ընթացքում, երկրից չբացակայելու պայմանով։ Եվ ինչ, Հայաստանը Ճապոնիային նախանձելու պատճառ ունի՞, որ Կարլոս Գոնին բանտ գցեց, նախքան վերջինս կիմանար ինչի՞ համար էին իրեն մեղադրում։ Թուրքիային նույնպես նախանձելու կարիք չկա, որ բանտում է պահում Օսման Կավալային, այն դեպքում, երբ ոչ մի իրական ապացույց չի ներկայացված իր հանցանքի համար։ Ի միջի այլոց, անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին դատարանում մեկենասի հայտարարությունը հնչում է որպես հիշեցում՝ իրավունքի հանդեպ ունենալիք հարգանքի մասին․ « Այն փաստը, որ երկար ժամանակ կալանավորված եմ, երբ դատարանը իմ մեղավորության մասին ապացույցներ չունի, համարվում է իրավունքի հանդեպ հավելյալ բռնություն։ Խոսքը վերաբերում է անօրինականություն և խտրականություն ցուցաբերող դատավարությանը, նման ձևով պատիժ սահմանելու համար։ Պահանջում եմ, որ դատարանը վերջ դնի այս անօրինական, խտրական գործողությանը»։ Նման պատժամիջոցը պատիվ չի բերում նոր ժողովրդավարությանը, որին ձգտում է Հայաստանը։

Այն փաստը, թե դա ժողովրդի պահանջն է, ինչպես Փաշինյանի դեպքում, այս ու այնտեղ հարկադրաբար կասկած է հարուցում՝ նկատի ունենալով կարճեցումը, որին հարմարվում է՝ ի վնաս իրականության։ Ժողովրդի 70%- ը դեռ ժողովուրդը չէ, այլ տարբերվում է մնացած 30%-ից, որ իրավունք ունի այլ ձևով մտածել։ Փաշինյանը շփոթում է ժողովուրդը ցույցերի մասնակից ամբոխի հետ, երբ ներկաները ըմպում էին նրա խոսքերը։

Բացի դրանից, հայերը տաքարյուն լինելով, եթե այդպես կարելի է ասել, շտապում են սրբացնել մի ղեկավարի այնքանով, որքանով կարող են սևացնել նրա հակառակորդին։ Քանի անգամ են Քոչարյանին անարգանքի ենթարկել, նրան թուրքի տեղ դնելով։ Մինչդեռ այսօր Փաշինյանը դարձել է աշխարհիկ սուրբ, ում պատկերը սիրտ խառնելու աստիճան ամենուր է։ Պետք է իմանալ, որ հայերը ընդունակ են 180° միանգամից շրջվել, որ զարմանք կպատճառի օտար դիտորդին։ Նրանք, ովքեր գոռում էին «Լևո՜ն, Լևո՜ն» (նկատի ունենք Լևոն Տեր-Պետրոսյանին) շարժման ընթացքում և հետո, որպես թե իրենց փրկիչն էր, կարողացան նույն ոգևորությամբ, հավանաբար 1996 թվին Վազգեն Մանուկյանի հաշվին, հաջորդաբար կեղծված ընտրություններից հետո նրան մղել 1998 թվի փետրվարի 3-ին հրաժարական տալ։ Շահեցին Քոչարյանին։ Այս խոսքերից հետո, Փաշինյանի նման կույր փրկության ուղու վրա գտնվելը անհրաժեշտաբար թուլացնում է քաղաքացու քննադատական ու քաղաքացիական իմաստի արտահայտումը և թևեր է տալիս շահագրգիռ կողմին, եթե ոչ՝ ձեռքերին, որ պատկերացնում է, թե իրավասու է գանակոծել նրան, ով կհակառակվի իրեն։ Այլ կերպ ասած, Փաշինյանն օգտվում է այն համբավից, որը կարող է հակվել իր հեղինակության չարաշահման կողմը։ Այս հեռանկարում, ժողովրդավարությունը կարող է փոխվել բռնապետության։

Իրականում, կարծիքի մեջ ձևավորված տվյալ բարձր դիրքը անառողջ է, նույնիսկ եթե դա հասկանալի է։ Փաշինյանն այս տեսանկյունից դառնում է ատելության զինված ձեռքը, որ գրգռում է հուսախաբության տարիներին ստորացված բնակչության մեծ մասին։ Միշտ մտածել եմ, որ այն ծափահարությունները, որոնցից օգտվում էր միտինգների ժամանակ, խառնված էին ատելությամբ՝ Հանրապետականների դեմ ուղղված։ Այսպիսով, այս մաղձը, նախկին և նոր վարչակարգի ջատագովների միջև տաքացնում է գլուխները և շրջում է ամենուրեք երկրում այնքանով, որ սպառնում է այն խաղաղ վիճակին, որի կարիքն զգում է նորմանալու համար։ Փոխանակ միասին պայքարելու՝ գործի մեջ ներդնելու միջոցները, երկիրն առաջ տանելու նկատառումով, հայերը դատական կռիվների պատճառով խրվել են ցեխի մեջ, էներգիայի կորուստ ունենալով այն դեպքում, երբ ժողովուրդը անհամբերությունից տրոփում է խոստացված վերափոխումների սպասման մեջ։

Այսպիսով, վերափոխումների այս վազքի մեջ բազմաթիվ են խոչընդոտները, որ դանդաղեցնում են Վարչապետի գործողությունը։

Օրինակ, այն հեղափոխությունը, որ վկայակոչում է վերջինս, չէր կարող արդյունավետ լինել առանց կրթված ու նոր էլիտայի, որ կփոխարինեին նախկին աշխատակիցներին։ Հիշեցման կարգով ասենք՝ երիտասարդ Հայաստանը չունի պետական ծառայողների սոցիալական այնպիսի խմբավորում, որը ոչ մի կուսակցությունից կախում չունենա և կապ չունենա ընտրությունների արդյունքների հետ, քանի որ պետք է Պետությունը շարունակելու գործին տրվելու համար ընդունակ լինել վեր կանգնել խորը անորոշությունից և աշխատել նվիրվածությամբ ու անձնուրաց կերպով միմիայն Պետության շարունակության և հասարակության բարօրության համար։ Այլ բառերով ասած՝ հայոց Պետությանը պակասում է մի հաստատություն, որ կձևավորի բարձր պաշտոնյաների, որոնք պատասխանատու կլինեն բարձր կառավարման համար։ Այս անբավարարությունը պարտադրում է նոր վարչակարգին էլիտայի հետ համատեղ աշխատել, որոնք մեծապես կցված են եղել նախկին կառավարության անդամներին և այնտեղ ձեռք են բերել ավտոմատիզմներ, որոնք ավելի շուտ հիմնված են եղել սեփական շահերի, ինքնասիրության, քան ընդհանուր բարիքի համար անհանգստություն ցուցաբերելու վրա։ Ինչը, որ կարող է ներգործություն ունենալ խոր Պետականության կազմավորվածության վրա, այն է, որ այդ ընտրյալները կարողացել են այնպիսի որոշումներ ընդունել, որ իրենց շահախնդրությունները պաշտպանելուն համապատասխանի։ (Ի միջի այլոց, Հայաստանում, ինչպես նաև այլուր, նույնիսկ Ֆրանսիայում, մարդիկ լինելով այնպես, ինչպես կան, իսկ հայերն առավել ևս, պաշտոնյա ընտրյալների ձևավորումը կարող էր սահմանել մի Պետություն՝ սեփական Պետության մեջ, որ խոչընդոտ կհանդիսանար գործադիր մարմնի որոշումների համար)։ Այս փաստացի վիճակը ստեղծում է արգելք կառավարության գործողության համար։ Այս դեպքում, ինչպե՞ս չհասկանալ Փաշինյանին, որ ստիպված է լինելու մաքրել Ավգյան ախոռները, եթե ուզում է կայուն տեղ ունենալ և առաջ գնալ։ Այսպիսով, հայտնվում են փակուղու առջև․ հեղափոխություն կատարելով էլիտարների փոփոխումով, այն դեպքում, որ նորերը չկան։

Նույն ձևով խորհրդային կարգերի անցումը հանրապետությանը, եղել է շատ մեծ դիմակահանդես՝ խաբկանք։ Քանի որ Հայաստանին պակասում էին պաշտոնյաներ, որ ընդունակ լինեին ստանձնել նոր սահմանադրությունը, ստիպված լինելով նախկին դիկտատուրայի ներկայացուցիչներին կրկին ուղեկցել, վտանգի ենթարկվելով փոփոխության ժամանակ՝ կորուստ տալու հարցում։ Իրականում, հանրապետության սկզբում երեկվա ավտոմատայնությունները պարզապես ստեղծվել էին առանց պատրաստման՝ ապրեցնել Անկախության միտքը և տիրող քաոսի առկայությունը, որ առաջացել էր Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Այս քաոսից մեծապես օգտվեցին անբարո անձինք՝ ընդլայնելով իրենց բիզնեսը, մինչդեռ հերոսները հոգով-մարմնով նետվում էին մարտի մեջ, վտանգելով իրենց կյանքը զոհել։ Հրատապ տնտեսությունը շուտով կործանման հասցրեց աշխատանքային պայմանները՝ գործարանների և ազգային ունեցվածքների շտապ վաճառք կազմակերպելով։ Քաոսին հաջորդեց անդունդը։ Եվ հնարավոր չէր հաստատել, որ նախագահները, ովքեր եկան Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, ընդունակ լինեին հաջողության հասցնել միաժամանակ ազգային պաշտպանության և վերակառուցման հարցերը։

Որքան էլ պարոն Գալֆայանը նույնացնի Փաշինյանին այն Էրդողանի հետ, որ հետապնդում էր Գյուլենականներին, ինձ թվում է նույնքան քիչ իրավացի է, եթե Փաշինյանը, ավելի շուտ, միավորվեր Հանրապետականների հետ, ինչպես վարվեց Էրդողանը Գյուլենականների հետ, նրանց դեմ անխոնջ պայքարելով։ Ի՞նչ տրամաբանությամբ,- կհարցնեք ինձ։ Քաղաքական հավասարակշռության տրամաբանությամբ։ Փաշինյանն իր կյանքը ներդրեց հայ ժողովրդին ծառայելուն, այն դեպքում, երբ Հանրապետականները գործում էին հանուն իրենց կեղտոտ գործերի։ Ինչ վերաբերում է այն հարցին, երբ վերագրում են նրան հաշվենկատություն, նույնիսկ բռնակալին հատուկ վերաբերմունք, նույնքան անվիճելի է, իսկ դա լավ ուրվագծված է Էրդողանի պարագայում, իսկ այս դեպքում և՛ անհավանական է, և՛ անհանդուրժելի, նույնիսկ, եթե միամիտ սխալներ եղել են։

Մեզ հարց ենք տալիս․ ի՞նչ ոջիլ է փնտրելու Պարոն Գալֆայանը Աննա Հակոբյանի՝ Վարչապետի տիկնոջ մազերի մեջ, երբ նշում է սկզբնաղբյուրն այն փողի, որ պետք է «Իմ քայլի» կողմից օգտագործվի մշակույթի, կրթական և առողջապահության՝ հիմնականում լուրջ հիվանդությամբ տառապող երեխաների համար սահմանված բնագավառներում, այն դեպքում, երբ այդ գումարը մեծ մասամբ հավաքված է սփյուռքի կողմից։ Եթե Քոչարյանի և Սարգսյանի կանանց առաքելությունն էր ղեկավարել նման մի ֆոնդ, որ նրանց պատասխանատվության տակ էր գտնվում, չենք կարող ասել, որ նրանց ակտիվությունը խիստ տեսանելի էր կամ բավական արդյունավետ։

«Պե՞տք է հիշեցնել, որ արդարությունը սահմանված է մարդկանց կողմից, և վերջիններս սխալվելու իրավունք ունեն»,- ճշմարտապես գրում է Պարոն Գալֆայանը։ Պետք է նաև նրան հիշեցնել, որ քաղաքականությունը նույնպես սահմանված է մարդկանց կողմից և իրավունք ունեն մարդիկ սխալվելու, հատկապես այնպիսի հրատապ և վերականգնողութան կոնտեքստում, նկատի ունենալով երկիրը ոտքի կանգնեցնելուն։ Մնում է, որ այս երկիրը մտածի ստեղծել մի բարգավաճ ապագա աշխատանքի միջոցով և վարմունքները դնի բարոյականության ուղու վրա, որ համապատասխան լինի իր մշակութային սկզբունքներին, առանց որի սկսած հեղափոխությունը, հեռու լինելով գործել առանց վտանգների ենթարկվելու, կարող է ստեղծել տատասկներից, փշերից և փշալարերից մի գորգ։

 

2․ Հայաստանը ըստ  Սուրբ Նիկոլի  

 

Քաղաքական անկախությունից հետո Հայաստանը համարյա երեսուն տարի սպասեց, որ իր ժողովրդավարությունը նվաճի, նկատի ունենք իսկական ժողովրդավարություն, ընդդեմ կեղծիքի ու թշվառության ժողովրդավարություն, որ նրան լճացրել էր, տեղում գամել կամ բզկտել՝ պարտադրված արտագաղթի մղելով, տնտեսական կամ քաղաքական ստորացման պատճառով։ Իրականում, քանի որ հենց սկզբից առճակատեցին աղետների դեմ, որ կարող էին գետնին հավասարեցնել երկիրը (երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ, արևելքում և արևմուտքում սահմանների արգելափակում), քաղաքական իշխանությունները գերազանցելով իրադարձություններին, ստիպված էին ամենահրատապ հարցերով զբաղվել։ Ոչ ոք չէր մեղադրում նրանց այն ժամանակ, երբ շտապողականությամբ ընդունված որոշումները,  պահի իմպրովիզացիաները, նոր հասարակության նորմեր ստեղծելու անհրաժեշտույթունը ուղեկցվում էին մի այնպիսի քաոսով, որից ամենաուժեղ և ամենախորամանկ հայերը լայնորեն օգտվեցին։ Դժբախտաբար հայերը սպասում էին իրավունք, արդարություն և սոցիալական խաղաղություն ձեռք բերել, փոխարենը նրանց բաժին հասավ միայն փտախտը։ Կարծես մտովի հասունանում էր գաղտնի մի վիճակ խորհրդային տարիների ընթացքում և սպասում այն օրվան, երբ Հայաստանը կդառնար մի հանրապետություն՝ ընդարձակվելու համար։ Իրականում, Հայաստանի անկախությունը ստեղծեց մի  կախվածության իրավիճակ, միայն այն իմաստով, որ միակ տնտեսական դինամիկան, որ նրան ողջ էր պահում, սնվում էր հովանավորչությամբ, կոռուպցիայով, աղբերության սկզբունքով և հնարամտությամբ, այնինչ, առողջ հայերի կամովին հայթայթած աշխատանքն արտասահմանում, առաջացնում էր հիմնական մանանա՝ տարադրամների ներմուծումով, ազատելով Պետությանը տեղում աշխատատեղեր ստեղծելու, այն դեպքում, երբ օգտվում էր անկումայն իրավիճակից, իշխելու համար աղքատությունից ու վերապրելու որոնումների մեջ գտնվող հոգնած մի ժողովրդի վրա։

Այս անմիջական անկախությունը մենք տեսանք և զգացինք՝ լայնորեն նկարագրելով այսուայնտեղ։ Ինչը, որ մեզ ավելի շատ էր ցնցել այն ժամանակ, համընդհանուր լքումի վիճակն էր, նկատի ունենալով թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, չունենալով այլևս ոչ բարոյական, ոչ ընտանեկան, ոչ տնտեսական պատվար, մինչդեռ, միաժամանակ զարգանում էին հարստացման միջոցները, որոնք չէին ներդաշնակում շրջապատող թշվառության հետ։ Քանի որ Հայաստանը խորապես մխրճվում էր խղճալի անկումային տրամադրության մեջ, իսկ այդ ընթացքում մայրաքաղաքը տարածվում էր ճոխության մեջ, անհոգությունից ամբողջովին արհեստականության վերածված, չխոսելով ավելի ու ավելի նկատելի դարձած որոշ հարստությունների բնույթի մասին, ինքներս մեզ հարց էինք տալիս, մի՞թե արհեստական ժողովրդավարությունից անդին չէր վերապրում դեպի ֆեոդալիզմ ընթացող հետադիմական մի ձևաչափ, դեպ, որը հիմնված է աղաների համակարգի վրա, ինչպես թուրք-օտոմանների մոտ, նաև այլուր : Սոցիալական կյանքի այս տերերը, ովքեր չափում էին Հայաստանը կանգունով, իրենց միակ շահերը պաշտպանելով, որոնց անվանումը օլիգարխ էր, ինչպես Դոդի Գագոյի դեպքում, ում մականունը հնչում է ֆրանսերենում որպես gag՝ հնարք, կատակ, այս ճանաչված «բիրդան աղայի» դեմքը շատ ճիշտ էր արտացոլում քաղաքական կառուցվածքը, որտեղ պատգամավորները ավելի շատ հակում ունեին քվեարկել իրենց բիզնեսի օգտին, քան՝  ընդհանուր շահի ։ Այդ պատճառով դժվար էր սահմանել այս Հայաստանը որպես երկու տարբեր տեսակներից առաջացած մի հիբրիդ, որտեղ խճճված կերպով միախառնվում էին իրավունքն ու իրավունքի բացակայությունը։

Առաջին բանը, որի վրա իրավմամբ ժամանակակից կառավարությունը հարձակվեց, ժողովրդին վերադարձնելն էր ժողովրդավարությունը՝ իրավունքի վերականգնմամբ։ Ոչ մի վերափոխում չէր կարող ձեռք բերվել, ոչ մի առաջադիմություն, փոփոխության ոչ մի կամքի դրսևորում որևէ բնագավառում, որ լիներ առանց ամրացնելու իրավաբանական հիմքը, որի վրա կկարողանար հանգել նոր Հայաստանը։ Առանց իրավունքի երկիրը կորստյան կմատնվեր, ինչպես նախորդ վարչակարգերի ժամանակ։ Այս իմաստով կարող ենք Վարչապետին վերագրել այն, որ նա իր առջև նպատակ էր դրել արմատախիլ անել սոցիալական կյանքում կաշառակերությունը։ Մեծ դժվարության առջև կկանգնենք մտածելով, որ նման մոլեգնություն, ընդդեմ կաշառակերության բոլոր ձևերի, որտեղ էլ տարածում գտնի, թեկուզ այն վերաբերի հեղինակավոր որևէ անձի, որ ընդունակ լինի պաշտոնի չարաշահման։ Այս ուղու վրա կանգնելով, ինքն անձամբ է բացահայտում դա այն ժողովրդի ներկայությամբ, որ հակված չէ հանդուրժել իշխանության չարաշահումները։ Այնինչ, Հանրապետականների դեմ հալածանքը, որի թունավոր ազդեցությունը շարունակ սպառնում է սոցիալական առաջադիմություններին, ստեղծում է կասկածի կողմից հարուցված կորստաբեր մթնոլորտ։ Արդեն խոսել ենք Վարչապետի ենթադրյալ կամ ճշմարիտ անհանդուրժելի միջամտությունների մասին իրավաբանական ապարատի ներսում։ Անկասկած նրա մտապաշարումները Հանրապետական կուսակցության հանդեպ նրան միայն կարող են տանել դեպի կրակի հետ խաղ :

Բարեբախտաբար, Փաշինյանի մյուս սևեռուն գաղափարն այն է, որ նա խելամտորեն հակվում է հայ երիտասարդության կողմը, բարձրացնելով կրթության մակարդակը։ Պետք է նշել, որ այս բնագավառում ներունակությունն անսահման է և հեռու է շահագործվելուց, ընդհակառակը, նախորդ վարչակարգերը նրանց պահել են խիստ միջակության աստիճանի վրա։ Շախմատը դտրոցները ներմուծելով չէ, որ կարելի է ապագա կերտել և զարգացնել երկիրը։ Առավել ևս կրթել երեխաներին ազգային կրոնով։ Փաշինյանի գրազը, որ կայանում է կրթությունը կողմնորոշելուն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների կողմը, անտեղի չէ։ Իրավացիորեն հենվում է ազգությամբ հայ այն գիտնականների վրա, ովքեր ցույց են տվել, թե հայկական հանճարը կամ ամենաբարձր աստիճաններին հասնելու նրա ունակությունը թույլ է տալիս գրազ գալ գերազանց ընդունակությունների և ներուժերի վրա, որ ոգևորում է երկրի երիտասարդությանը։ «Նորամուծությունը և նախաձեռնության բանականությունը միշտ եղել են հայկական ինքնության սրտում։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը լույս աշխարհ է բերել գիտնականների, ինժեներների և գյուտարարների, ովքեր անգնահատելի նպաստ են բերել մարդկության զարգացման ու կյանքի բարելավման մակարդակի բարձրացմանը»,- նշում է նա իր բացման խոսքում՝ ողջունելով Հայաստանում կայացած ինֆորմատիկ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Վարչապետը պաշտոնական հայտարարության մեջ նշում է, որ սփյուռքի յուրաքանչյուր անդամ անձամբ է նկատել, նկատի ունենալով այն, որ ամեն մի հայ երիտասարդ, որ գտնվում է մտավոր կարողությունները խրախուսվող միջավայրում, ընդունակ է հասնել լավագույնին։ Նման դեպք չի գրանցվել Հայաստանում Անկախության առաջին երեսուն տարիների ընթացքում։ Փաշինյանը մաղթում է, որ Հայաստանում նույնը կատարվի, ինչ արտասահմանում։ Դրանից բացի պետք է հասկանալ, որ ինֆորմացիայի տեխնիկաները, սկսած այն պահից, որ թափանցում են սոցիալական և ազգային ցանցի մեջ, ավելի բարձրարտադրողական հոգատարություն կդերսևորեն հիվանդանոցներին, ավելի զորեղ կերպով պաշտպանություն սահմաններին, զինամթերքի ավելի ծավալուն կիրառումներով։ Արդեն այս նպատակահարմարությունները շտապեցնում են սփյուռքին ներմուծել երկրին անհրաժեշտ ձեռնարկություններ և բացել նորահայտ աշխատավայրեր հնարավոր բոլոր բնագավառներում։ Սակայն հայ ուսանողները չէին սպասելու Կոնգրեսին իրենց աշխատանքներն սկսելու համար, նրանք ներկայացնելու էին անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և նույնիսկ բազուկի միոէլեկտրական պրոթեզներ։

Այն ինչ, արգելված չէ մաղթել․ այն վստահելի նորությունը, որ իշխում է Հայաստանում՝ սկսած թավյա հեղափոխության հանկարծակի հայտնվելուց, ընդգրկելով նոր գիտակցություն։ Ներդնել նյութականի մեջ, թույլ չի տա հայ ժողովրդին ապրել իր մշակույթին համապատասխան։ Ընդհակառակը, վտանգի է ենթարկվում հեռանալ նրանից։ Մարդը կարիք է զգում գտնել կողմնորորոշիչներ, որ համապատասխանեն համայնական ավանդույթի քմահաճույքին, որն իր պատմության ընթացքում սեփական տոկունության և կրոնի շնորհիվ խուսափել է խորտակվելուց։ Բոլոր ժողուրդները ներդրվում են իրենց մշակույթի մեջ, որպեսզի իրենց ծագման գիտակցությունը սնի իրենց կենսական պոռթկումը՝ մղված դեպի ավելի փայլուն ապագայի կողմը։ Մարդը կարիք է զգում հաստատվել, եթե չի ուզում նևրոզի մեջ ընկնել։ Հաստատվել ժամանակի մեջ և տեղադրվել իր նմանների հարաբերությամբ։ Այսպիսով, տասնամյակների ընթացքում Հայաստանում փախուստի խուճապը և կաշառակերությունը, փողի հաղթարշավը, ի վնաս մի հասարակության, ավելի հավասարական ձևով, իշխում են գիտակցությունների վրա։ Ժամանակն է վերադառնալ հիմնական արժեքներին և տեղավորել մարդասիրությունը և եղբայրությունը սոցիալականի կենտրոնում։ Առանց բարոյական գթասրտության Հայաստանը կխորտակվի։ Պետք է մտածել մյուսի մասին և գիտակցաբար մտածել ուրիշի մասին։ Այս խոսքերով ասած, դնել հռչակագոր «ցավդ տանեմը» մի հասարակության մեջ, որը շատ երկար տառապել է ընդհանրացած լքումի պատճառով։ Ոչ միայն այս սկզբունքը թույլ կտար վերադառնալ քրիստոնեական կրոնի ակունքներին, որպեսզի հայերը պահպանվեն մի տեսակ առեղծվածային ուղղաձիգության մեջ, այլապես թույլ կտար մտավորությունների իսկական հեղափոխություն։ Չենք ասի, որ հայը այսուայնտեղ ցույց չի տվել շահերի ընդհանրություն՝ մյուսի հանդեպ։ Սակայն պակաս բաները շատ ավելի ակնհայտ են, քան գործնականները։ Ի դեպ, այս համերաշխությունը պետք է դեր ունենար Հայաստանի և սփյուռքի միջև, որը Հանրապետության իշխանության հասնելուց և 1988 թվի երկրաշարժի աղետից ի վեր երբեք չի դադարել կամուրջներ գցել՝ երկիրը դուրս բերելու խորտակումից։

Այն, ինչը ժողովրդին ամուր է դարձնում, դա համերաշխության հանդեպ ունեցած հավատն է։ Հավատ «մենք»-ի հանդեպ, պատասխանատվության փոխգործողությունների մեջ՝ մեկը մյուսի հանդեպ, ինչպես նրանց հոգեվոր արյունն է այդ «մենք»-ի ներսում։

 

Դընի Դոնիկյան, 5֊ը հոկտեմբերի 2019թ.

Թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի

 

Տեղեկանք-

Դընի Դոնիկյանը ծնվել է 1942թ. Վիենում (Ֆրանսիա): Ծագումով հայ է, սակայն ֆրանսերեն գրչով` գրող և նկարիչ: Նրա նախընտրած թեմաները (Հայաստանի խորհրդային և ներկայիս հանրապետությունները, սփյուռքը, ցեղասպանությունը, հայ-թուրքական երկխոսությունը) նրան դարձնում են Ֆրանսիայի հայկական սփյուռքի գրող: 

Նա հայկական տիրույթը օգտագործում է որպես կառուցվող մարդկության դիտարկման դաշտ: Նա արտահայտվել է մի քանի գրական ժանրերում (պոեզիա, էսսեներ, թատրոն, վեպ, պատմվածք, աֆորիզմ), ինչպես նաև որպես նկարիչ և քանդակագործ:

Դընի Դոնիկյանը նաև հրապարակախոս է: Նա իր անձնական բլոգում  երկար տարիներ հոդվածներ է հրապարակում և այժմ որոշել է որոշ հոդվածներ թարգմանել և տպագրել նաև հայկական մամուլում: 

Նա հոդվածներ է հրապարակել Ֆրանսիայի “Nouvelles d’Arménie Magazine” ամսագրում:

Նախապատրաստվում է հրապարակելու Հայոց Ցեղասպանության թեմայով հանրագիտարան, որի մասին 10 տարվա ընթացքում խոսվել է հայտնի Le Monde ամսագրի բլոգում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Եւս մի կռվան կառավարության ձեռքին. ու՞մ են պետք հայերենն ու հայերեն ուսուցանողները բուհերում, եթե կա Google Translate:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Բնօրինակ.
    Mais les étudiants arméniens n’auront pas attendu le Congrès pour commencer leurs travaux, ils y auront présenté des engins volants sans pilote, des robots et même une prothèse myoélectrique de bras.
    Google Translate.
    Բայց հայ ուսանողները չեն սպասի, որ Կոնգրեսը սկսի իրենց աշխատանքը, նրանք կներկայացնեն անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և նույնիսկ թևի միոէլեկտրական պրոթեզ:
    Թարգմանություն.
    Սակայն հայ ուսանողները չէին սպասելու Կոնգրեսին իրենց աշխատանքներն սկսելու համար, նրանք ներկայացնելու էին անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և նույնիսկ բազուկի միոէլեկտրական պրոթեզներ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930