Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեքի» աղբամաններն էլ են դատին «սպասում»

Նոյեմբեր 14,2019 14:00

Հինգ օրից` նոյեմբերի 19-ին, դատարանը կլսի «Սանիթեք» ընկերության բողոքն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Աղբահավաք ընկերության երկրորդ հայցի լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ դատական այս երկու հայցերով «Սանիթեքը» վիճարկում է իրեն տուգանելու հարցը: Ըստ հայցի՝ «Սանիթեք» ՍՊԸ–ն պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 40 միլիոն դրամ, իսկ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն՝ 24 միլիոն դրամ։

Դեռ անցյալ տարի թե՛ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը եւ թե՛ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում էին, որ աղբահանությամբ զբաղվող այս ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում, ինչի համար էլ մի քանի անգամ տուգանվել է:

Ամիսներ առաջ էլ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը:

Ի պատասխան, «Սանիթեք» ընկերությունը հայտարարեց, որ սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930