Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ինչպես է «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասերը հայտնվել մանկապարտեզում

Նոյեմբեր 13,2019 22:07

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ով թթվասեր, որը մատակարարել է «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ն: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Aravot.am-ը «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի աշխատակից Հարութ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչպես է զինվորի բաժինը հասել մանկապարտեզ:

«Մեր ընկերությունը կաթնամթերք արտադրող ընկերություն չէ, կաթնամթերք արտադրող ընկերությունն է իր միջոցներով առաքել մանկապարտեզ, հետեւաբար, մեր ընկերությունը չի տեսել ապրանքը մինչեւ մատակարարելը: Մանկապարտեզի հետ մեր ընկերությունն ունի սննդի մատակարարման պայմանագիր, բայց կոնկրետ կաթնամթերքն առաքել է Արարատյան կաթնամթերք ՍՊԸ-ն»,- ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցն ասաց, որ Արարատյան կաթնամթերք ՍՊԸ-ն նախկինում ՊՆ տարբեր զորամասեր է առաքել իր արտադրանքը, իրենց ընկերության պահեստներում մնացել են զինվորի բաժին մակնշմամբ թիթեղները, որոնք փակցվում են տարայի վրա. «Միգուցե արտադրական գործընթացում շփոթմունք է եղել, ես այդ տարաները չեմ տեսել ու շատ կուզենայի այդ ամեն ինչին ծանոթ լինել, նոր մեկնաբանել: Երբ տեսչության աշխատակիցներն արձանագրություն էին կազմում, ես նրանց ասացի՝ ավելացնեն, որ կաթնամթերքը մեր ընկերությունը չի առաքել, այլ կաթնամթերք արտադրող ընկերությունն է առաքել: Նշեք խնդրում եմ, որ այդ մանկապարտեզ է հաճախում նաեւ իմ երեխան»:

Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930