Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սենթ-Լուիսում հանդես է գալիս հայ չորս գրոսմայստեր

Նոյեմբեր 13,2019 21:12

Սենթ-Լուիսում մեկնարկած Winter Chess Classic 2019  շախմատային մրցաշարին մասնակցում են հայաստանցի գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը:

Կայացած երեք տուրից հետո «A» խմբում հանդես եկող մեր հայրենակիցներից լավագույն արդյունք ունի Սամուել Սեւյանը՝ 2,0 միավոր: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 1,5, Վարուժան Հակոբյանը՝1,0 միավոր:

Տիգրան Հարությունյանն ընդգրկված է «B» խմբում: Այստեղ նա տարել է մեկ հաղթանակ, արել երկու ոչ-ոքի եւ ընթանում է առաջատարների շարքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930