«Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է եւ ռեկորդակիր: Նրա չեմպիոնության պատվին ՀՀ դրոշը երեք անգամ բարձրացվել է: Մյուս կողմից, նա ունեցել է խնդիր, որը ամենեւին նորություն չէ մեր իրականությունում: Անգամ մեր բանահյուսության եւ բառապաշարի մեջ կա այդ խնդիրը նկարագրող բառ, որը ես չեմ կրկնի, որովհետեւ այն ժամանակի ընթացքում վատ՝ վիրավորական ենթատեքստ է ձեռք բերել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եւ մարդը, որի պատվին երեք անգամ դրոշ է բարձրացվել, դափնեպսակներ են շնորհվել, խնդրի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, որովհետեւ խնդրի մասին սկսել են իմանալ մարզիչները, թիմակիցները, նաեւ դրսեւորումներ են եղել: Նաեւ վերաբերմունքի եւ հանրության արձագանքի պատճառով բոլորը թարս են նայել նրան, հետեւից փսփսացել, եւ նա հասել է ինքնասպանության եզրին…: Հետո հասկացել է, որ լուծման միակ ճանապարհը ՀՀ-ից հեռանալն է: Դա բժշկական ցուցում ունեցող խնդիր է: Ժամանակակից աշխարհը հնարավորություն տալիս է այն լուծելու»,-նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ Դալուզյանը վաստակ ունի ՀՀ պատմության մեջ. «Երբ նա խնդիր՝ տառապանք ունի, խաչ քաշե՞նք վրան: Երբ չեմպիոն է, հետը նկարվենք, բայց երբ խնդիր ունի, հետը գործ չունենա՞նք: Իմ պատկերացումն այսպիսին չէ»:
Վարչապետը տեղեկացրեց՝ ինքը տեղյակ չի եղել, բայց գոհ է, որ ֆիլմը ֆինանսավորվել է, որովհետեւ չֆինանսավորելը խարան կլիներ ՀՀ-ի համար: Ըստ Փաշինյանի՝ քարոզչությունը, թե ֆիլմը դիտողները եւս կդառնան «այդպիսին», կոռուպցիոն տաշտակից՝ լափամանից զրկվածների էժանագին քարոզչությունն է: Որպես օրինակ Փաշինյանը շեշտեց՝ դա նույնն է, թե սրտի վիրահատության մասին ֆիլմը դիտողները գնան եւ նույն վիրահատությունն անեն: «Լափամանն այլեւս չկա, ուտելու հնարավորությունը հավերժ փակված է: Բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածներն ու ընտրությունները կեղծածները չարիք են ՀՀ-ի համար: Նրանց թույլ չեմ տա, որ ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Նա իմ անձնական պաշտպանության ներքո է: Ամոթ է, որ ՀՀ-ում նրան ոտքի տակ են գցում: Նա ՀՀ-ից փախել է, բայց էլի տեսնում է, թե ինչ է կատարվում: Ամեն օր նրան քոռ դանակով մորթում են»: Վարչապետի խոսքին հաջորդեցին «Իմ քայլի» պատգամավորների ծափերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Մոտավորապես մեկ տարի է, ինչ իմ սրտաբանի մոտ չէի եղել։ Մանհաթթենում է, Նյու Յորքում Dr. Allan Shah. Հեռախոսիս վրա եկավ հիշեցում , որ Նոյեմբերի 8-ին, 12։45 լինեմ Օֆիսում։
–Օ՜, նախկինում զանգում էին, ինչ լավ է հիմա գրում են ։
Երբ ես հաստատեցի, (Confirm ) հիմա էլ եկավ մի այլ հաղորդագրություն, որ նախապես Check-in անեմ, այսինքն ժամանակ չկորցնելու նպատակով տնից պատասխաններ ուղարկեմ օֆիս, մեկ օր առաջ։
Եկանք հասանք սեռին։ Ես 73 տ․ եմ ։
-տղամարդ եք
-կին եք
-տղամարդ դարձել եք
– կին դարձել եք
-թե՞ երկուսն իրար հետ
-դուք կուզեք ձեզ որպես տղամարդ դիմենք
դուք կուզեք ձեզ որպես կին դիմնեք
– ապագայում ուզում եք սեռափոխվել՞, երբ եք մտադիր ․․․ Ոզոմ եք դառնալ տղամարդ՞, կին՞
–իսկ ներքուստ ձեզ ինչ եք համարւմ թե եկուսն էլ։Եվ դեռ այլ ու այլ նմանատիպ հարցեր այդ օրով ապրող կնոջը ։ Ցավալի է։ Ես ոչինչ չունեմ, ես Ֆռեդդի Մերկուռիի խենթ երկրպագուն եմ, բայց տեսնում եմ, որ այն ժամանակները ուր՜, հիմա ուր․․․ իսկ ներքուստ ձեզ ինչ եք համարւմ ,թե եկուսն էլ։ ․․․ եվ այս բոլորը մի հասարակ հարցի համար M. /W.