Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Սատանիստական կաթսայից ուտելիս են եղել եւ հիմա դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, ուտելուց զրկվել են»

Նոյեմբեր 13,2019 19:03

«Պետք է պարզել վիճակագրությունը՝ այն ժամանակ, երբ ՀՀ-ում կոռուպցիան աննախադեպ ծավալով աճում էր, այդ նույն մարդիկ քանի՞ հոգու հրաժարական են պահանջել: Սա կարեւոր կլինի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների բողոքի նստացույցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե նախարարը հովանավորում է սատանիզմը, եւ «Հուզանք ու զանգ» ներկայացումը  սատանիստական է, Փաշինյանը նշեց. «Համապատասխան մարմիններից տեղեկանք եմ ուզում՝ ներկայացրեք, թե ինչ է սատանիզմը: Ես լավ գիտեմ աստվածաշունչը, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը: ՀՀ-ում հիմա սակավագիտության եւ լայնամտության պայքար է: Հիմա մեկը որ հրաժարական պահանջողներից մեկի բեղերին նայի՝ կասի սատանիստական բեղեր են…եկեք չափորոշիչները հասկանանք: Այդտեղ մարդիկ կան, նաեւ՝ քաղաքական գործունեությամբ հայտնի, կարող են լինել մեկնաբանություններ, որ նրանք ոգեշնչվում են սատանայից, որովհետեւ կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Սեփական զինվորին եւ ժողովրդին թալանելուց ավելի սատանայական բան չեմ պատկերացնում: Եւ այդ շրջանակներում եղել են մարդիկ, որոնք ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլեւ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել եւ հիմա կարծես դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, ուտելուց զրկվել են…»:

Ներկայացման առնչությամբ Փաշինյանը հավելեց. «Նախարարությունը, հաշվի առնելով քննադատությունները, ֆինանսավորվող ծրագրերի մեխանիզմը կատարելագործելու մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլեւ վիզուալ»:

Փաշինյանը նաեւ ասաց՝ արվեստը նրանով է արվեստ, որ միշտ չէ միանշանակ: Որպես օրինակ նա նշեց, որ ժամանակին անվանարկում էին Փարաջանովին, Բուլգակովին, Չարենցին…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930