Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացարձակ սուտ է». Տիգրան Ավինյանը՝ թանկարժեք մեքենան «մեջ-մեջ» անելու տեղեկության մասին

Նոյեմբեր 13,2019 18:35

«Հետաքրքրական է, որ դեղին մամուլի հրապարակումները քննարկում են ԱԺ-ում, բայց կարեւոր է նաեւ արձագանքել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ԵՏՄ-ից որպես նվիրատվություն ստացված չորս թանկարժեք մեքենաները վարչապետ Տիգրան Ավինյանն իր հովանավորյալի հետ «մեջ-մեջ» է արել, ասաց Տիգրան Ավինյանը: Նա պարզաբանեց. «Կառավարության որոշմամբ՝ չորս մեքենայից երկուսը պետգույքի հաշվեկշռում են եւ չեն շահագործվում: Մեկն իրապես տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ մեքենաների պարկը թարմացնելու նպատակով: Երկուսը, եթե չեմ սխալվում, մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում(կառավարությանն առընթեր):

Չէի ասի շքեղ, բայց թանկ մեքենաներ են, եւ տեսչական մարմնում չորս նման մեքենա պահելու նպատակահարմարություն չկար: Առհասարակ, ավտոպարկն այս կառավարության օրոք կրճատվել է մոտ 150 մեքենայով, եւ մոտ 20 միլիարդ դրամի տնտեսում ունենք»: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե այդ թանկարժեք մեքենաներից մեկը սպասարկում է իրեն, Ավինյանը նշեց, որ դա բացարձակ սուտ է. «Ուստի թույլ տվեք պնդել, որ դա դեղին մամուլ է, տարածող լրատվականները՝ եւս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930