Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Հիմա ավելի վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները նոր որակ են ստանում»

Նոյեմբեր 13,2019 18:24

Փաշինյանը նաեւ հավելեց, որ 2020թ. ինքը պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում, իսկ նույն թվականին կամ հաջորդի սկզբին ՌԴ նախագահը կժամանի ՀՀ

«Հայ-ռուսական հարաբերություններում թավշյա հեղափոխությունից հետո շատ հարցեր են ծագել, այդ թվում՝ ռուսական կողմում: Դրանք ծագել են բոլոր որոլտներում, որովհետեւ ՀՀ-ում նման քաղաքական փոփոխություններ չէին կանխատեսվել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր, անդրադառնալով պատգամավորներից մեկի հարցադրմանը, թե որքանով են փարատված հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քաղաքական որոշ շրջանակների մտահոգությունները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով. «Խիստ բնական է, որ հարցեր էին ծագել: Դրանք աննախադեպ թվաքանակի են, ինչը նշյալից է բխում: Հարցերը ժամանակի ընթացքում ստանում են պատասխաններ: Երկուստեք դրանց անկեղծությունը հասկանալու խնդիր կա: Հարցերի պատասխանները նաեւ ժամանակով են քննվում: Հայ-ռուսական հարաբերություններում նոր որակ պետք է արձանագրվի: Հիմա կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում եւ ավելի վստահ կարող եմ ասել: Մի ժամանակ շատերը կասկածում էին, բայց հիմա հրապարակային հայտարարությունները լրացնում են այդ բացը»:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ 2020թ. ինքը պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում, իսկ նույն թվականին կամ հաջորդի սկզբին ՌԴ նախագահը կժամանի ՀՀ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930