Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ՀՀ 2-րդ քաղաքի կեսը թալանածը չփորձի մտածել, թե հիմա կարող է թպրտալ. կտանք պատերով»

Նոյեմբեր 13,2019 18:21

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում զիջումներ են լինելու, եւ այս օրենագծի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ասենք՝ օրինագծի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներովդ չանցնի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով քրեական ենթամշակույթին հարելը կամ մասնակցություն ունենալը քրեականացնող օրինագծին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց. «Կտանք պատերով եւ կպառկեցնենք ասֆալտին՝ բառի բուն իմաստով: Որեւէ մեկը, լինի նախկին թե ներկա, որեւէ մեկը, ով հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, չփորձի մտածել, թե հիմա կարող է թպրտալ: Կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե չանեն, այդ տեսարանները կտեսնեք իրականության մեջ»: Հիշեցնենք՝ ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր կարծիք էր հայտնել, որ օրենքով գողերից խելոքներ աշխարհում չկան, եւ որ իր օրոք Գյումրին «ամենա ոչ կրիմինալ» քաղաքն է եղել:

Փաշինյանը հավելեց. «Մեր քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Որ Վարդան Ղուկասեանը տհաճութեան գագաթնակէտն է ու հակաքաղաքակրթական երեւոյթ, ոչ ոք չի ժխտում։ Բայց շատ աւելի զուարճալի ու մտահոգիչ է, որ Փաշինեանենք ամէն անգամ իրենց ընդդիմախօսներին սպառնում են քրէական գործեր բացելով։

    Ի՞նչ է նշանակում «Գիւմրու կէսը թալանած»։ Եթէ սուտ է, ուրեմն անմեղ մարդուն զրպարտում ես։ Եթէ ճիշտ է, ուրեմն մինչեւ հիմա փաստը թաքցրել ես, ուստի թալանի յանցակից ես։

    Ես լրագրողներին ՇԱԱՏ եմ խնդրում։ Միւս անգամ Վարդան Ղուկասեանին մօտեցէք եւ հարցրէք. «Վարչապետ Փաշինեանը մտադիր է Գիւմրու կէսը թալանածին ասֆալտին փռել։ Առողջ բանականութիւնը յուշում է, որ այդ ‘թալանչին’ 99.99% Դո՛ւք էք (Ձե՛զ նկատի ունէր)։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք։ Դուք իսկապէ՞ս ‘թալանչի’ էք»։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930