Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի դեռ «Մադրիդյան սկզբունքների» բոլոր կետերը թափանցիկ չեն, դժվար է ասել՝ մենք այն ընդունո՞ւմ ենք». վարչապետ

Նոյեմբեր 13,2019 17:25

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Վերջերս դուք հանդիպեցիք Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներին, որոնք հանդիպումից հետո իրենց հարցազրույցներում ասել են, որ «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթը բանակցային սեղանին չէ: Եթե այն չկա, ապա ի՞նչ կա»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ թյուրըմբռնում է եղել: Այդ օրը ես նոր բան չեմ ասել: Ես ասել էի՝ քանի դեռ «Մադրիդյան սկզբունքների» բոլոր կետերը մեր համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ մենք այն ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե ոչ: Ինչո՞ւմ է հարցը: Այդ սկզբունքները ճանապարհն են հարցի լուծման, եւ մենք ուզում ենք հասկանալ, թե այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել: Պետք է նախապես իմանանք՝ գնո՞ւմ ենք այդ ճանապարհով, թե ոչ: Եկեք պարզենք՝ դրանք ո՞ւր են տանում: Մենք չենք ուզում բանակցային գործընթացում եւ մեր հարաբերություններում որեւէ մեկին խաբենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930