«ՌԴ նախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այդ ամենը մեր աչքի առաջ է եղել, մեծ հարցականներ մեզ համար դրանում չկային, առավել եւս՝ համանախագահների համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախը ՀՀ նախորդ նախագահներից մեկի որոշմամբ բանակցային սեղանից դուրս մղվելու մասին հայտարարությանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց. «Պարզապես կարծում եմ՝ հիմնական շեշտադրումն այն է, որ Արցախի հարցն առանց Արցախի եւ նրա ժողովրդի դիրքորոշման արտահայտման չի կարող լուծվել: Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց, բայց դա բխում է տրամաբանությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ