Լրահոս
Օրվա լրահոսը

Սափեյան եղբայրների կրակոցների հետքերով

Նոյեմբեր 13,2019 17:12

«Տավրոս Սափեյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, դրանից հետո առերեսում է կատարվել գործի հետ կապված հաղորդում տված անձի` Արագածավան գյուղի բնակիչ Սուրեն Թորոսյանի հետ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Տավրոս Ստեփանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ  2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թալին» ՋՕ ընկերության շինության դիմաց, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչներ Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը «Վինչեստր»-ին նմանվող հրազենից կրակել է օդ և ևս երեք անգամ էլ կրակել իր ուղղությամբ:

Պաշտպանը հայտարարում է, որ  քրեական գործ հարուցելու որոշման բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ  իբր Սափեյանները հարձակվել, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, ոտնձգություն են կատարել իր նկատմամբ, կատարել են խուլիգանական գործողություններ, որի ընթացքում Տավրոս Սափեյանը 1 անգամ օդ է կրակել, 3 անգամ իր ուղղությամբ է կրակել: «Իրականում երեւույթներն այլ կերպ են տեղի ունեցել, եւ ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչն է պատճառը, որ նախաքննական մարմինը նոյեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում քննություն չէր կատարել։ Ողջ խնդիրը նրանում է, որ ՋՕ շենքում հավաքված են եղել 50-60 անձինք, եւ զարմանալիորեն քննիչը բնութագրում էր՝ ակցիա»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Ըստ պաշտպանի՝ Անդրանիկ Սափեյանը ներկայացել է ՋՕ պետին՝ պետի տեղակալ աշխատելու համար․ «Այդ ժամանակ աշխատասենյակ են մուտք գործել բազմաթիվ անձինք, թե դեմ են այդ նշանակմանը, ոչ մի աշնակցի չպետք է այստեղ աշխատի։ Վեճ է առաջացել, Անդրանիկը, միայնակ լինելով, զանգահարել է Մուկուչ Սափեյանին, իր հորեղբոր որդուն՝ Տավրոսին, որոնք տարբեր ժամանակահատվածներում ներկայացել են այդտեղ։ Այնտեղ քաշքշոց եւ վեճ է առաջացել։ Այդ անձինք ի՞նչ գործ ունեին ՋՕ-ում, ո՞վ է կազմակերպել այդ պրովակացիան։ Տավրոս Սափեյանը հասել է դեպքի վայր այն ժամանակ, երբ ինքը նկատել է, որ Մուկուչի եւ Անդրանիկի նկատմամբ ոտնձգություն է կազմակերպվում բազմաթիվ անձանց կողմից։ Որպեսզի կանխի ծանր հետեւանքները՝ նա նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ այդ միջադեպը հարթելով»։

Հովիկ Արսենյանը տեղեկացրեց նաեւ, որ Տավրոս Սափեյանը զենք կրելու իրավունք  ունի։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930