Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունները և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:
Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել է հանքարդյունաբերությանը` նշելով, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարևոր նպատակներից է:
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարևորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:
Տիգրան Ավինյանի գրասենյակ