Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրված է՝ կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պիտի ստորանան կանանց դեմ». ԲՀԿ պատգամավորը գուժում է՝ հիմա աշխարհի վերջն է

Նոյեմբեր 13,2019 16:58

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ աշխարհի վերջն է:

Նրա խոսքով՝ «եկեղեցու վրա հարձակվողները թուրքի սերվածք պիտի լինեն, պետք է լինեն չգիտեմ ինչ ազգից»:

Վարդան Ղուկասյանը խոսեց հանդերձյալ կյանքի մասին. «Մենք պիտի պատասխան տանք երկինք-գետին ստեղծող արարիչ Աստծուն: Իսկ սատանան մնացած կողմն է, դրանք խավարի  զավակներն են: Մեկը սիրում է խավարը, մեկը սիրում է լույսը, պարզ չի՞, որ նրանք պիտի թշնամի լինեն եկեղեցուն: Մենք եկեղեցու համար նահատակվել ենք, հայոց եկեղեցու համար նահատակվել ենք: Գրվածը կատարվում է, աշխարհի վերջին օրերին էդպես պիտի լինի»:

Իսկ թե ինչի՞ց է Ղուկասյանը հասկացել, որ աշխարհի վերջն է՝ ասաց. «Գրված է՝ կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պիտի ստորանան կանանց դեմ, պիտի լինեն պատերազմներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ: Եվ էս ամեն ինչը, ինչ հիմա ցույց է տալիս, դրանց նախանշաններն են: Այ էս գեյերը՝ ԼԳԲՏ, սատանայի կամակատարներն են, նրանք պիտի պետական կառույցները վերցնեն: Դրանք սաղ գրված է»:

Վարդան Ղուկասյանը սկսեց Աստվածաշնչից մեջբերումներ անել. «Հնի վրա նորն ենք կառուցելու, ասում է Աստվածաշունչը, եթե մենք Աստվածաշնչով չենք առաջնորդվում, բա ինչո՞վ ենք առաջնորդվում: Աստծո անունից մի բան խոսում ենք, սրանք պայթվում են, զարմանում ես, բա սրանց ի՞նչն է դուր գալիս, չեմ էլ հասկանում»:

Հարցին՝ դուք աշխարհի վերջին պատրաստվո՞ւմ եք, Ղուկասյանը վստահեցրեց, որ իր մեղքերի համար մտածում է. «Ձեր միջի ամենաշատ մեղավորը ես եմ: Երբ որ Գրիգոր Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն էին հարցնում, ասում էին՝ ամենամեղավորը ես եմ: Բայց ես նրանց պես չեմ, մեղա Աստծո, ես նրանց ոտի տակի հողը համբուրելու իրավունք էլ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Թե կրոնն է սխալ՝ այդ վա՜ղուց հայտնի է, բայց մի տեղ սխալ չէ և հավատ կոչվածը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930