ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը
«1. ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթի:
2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ որպես միաբանության քայլ:
3. Նախատեսում եւ ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ իրավասու կողմերի եւ մասնավորապես ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ առանց քաղաքական շահարկումների:
Կարդացեք նաև
4. Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»: