Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին». Միքայել Մելքումյան

Նոյեմբեր 13,2019 14:50

«Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին: Ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը ՀՀ-ում ինչքա՞ն է եղել, գիտե՞ք: Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եղել է ընդամենը 19 մլն դոլար, այսինքն, կապիտալը Հայաստանից գնում է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը 2020-ի պետբյուջեի նախագծի մասին:

Նա ասաց, որ երբ պետական պաշտոնյաներին այդ մասին հարց է տալիս, ասում են՝ ի՞նչ եղել, իրենց գումարն է, տանում են. «Ասեցի՝ չհասկացա, հեղափոխությունից հետո՞ են որոշել բոլորը տանել»:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ պետք է աղքատությունը հաղթահարվի, բայց զբաղվածության ոլորտում քիչ ծրագրեր են իրականացվում, մնացածն անարդյունավետ են:

Արթուր Դալլաքյանն էլ ասաց, որ տրանսպորտի ոլորտում զրո աջակցություն է, թեթեւ սուբսիդավորում կա 600 մլն-ի ու վերջ. «Ասեմ, բոլորդ իմանաք, տվյալ ոլորտը թողած է Աստծո հույսին, գործն է ցույց տալիս, թե մարդիկ ինչով են զբաղված: Զրո մոտեցում կա, 2019-ը ցույց տվեց: Չկա որեւէ քաղաքականություն ոլորտում»: Նա ասաց, որ մետրոյի եւ այլնի մասին իշխանությունների խոստումներին չի հավատում:

Մելքումյանը դժգոհել էր, որ կառավարությունը փողը չի կարողանում ծախսել, ԿԲ-ում է պահում: Aravot.am-ը հարցրեց՝ ավելի լավ չի՞ մի քիչ երկար մտածել, թե որ ոլորտներում ու ինչպես ծախսել բյուջեի փողը, քան թե Զիմբաբվեից մարդ բերեն՝ հայերին ծիրան աճեցնել սովորեցնելու համար ու հսկայական գումար ծախսեն, ինչպես նախկինում էր արվում, Մելքումյանը պատասխանեց, որ տարի ու կեսը լրիվ բավական է որոշելու, թե փողը որտեղ ծախսեն: Այնպես չի, որ Հայաստանը ներդրումների իրացման ոլորտներ չունի, դրանով մենք լավ մեսիջ չենք հղում միջազգային կառույցներին. «Եթե տարի ու կեսն անցել է, հստակ խաղի կանոնները սահմանված չեն, ներդրողների հետ աշխատելու ռեալ համակարգ չկա, ու մեր կարեւոր օրենքներից մեկը՝ մեկ պատուհանի սկզբունքը չընդունվեց: Սենց չեն աշխատում, ներդրող կա, որ գալիս է մեկ օրով, մեկ ժամով: Կառավարությունը չի ուզում մեկ պատուհանի սկզբունքով աշխատի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930