Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թրամփը Էրդողանին պատժամիջոցները շրջանցելու գործարք է առաջարկել. The Washington Post

Նոյեմբեր 13,2019 14:38

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանին միջոցառումների փաթեթ՝ երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Խոսքը 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագիր կնքելու և ռուսական C-400 հրթիռներ գնելուց հետո սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մասին է: Թերթը գրում է, որ գործարքի պայմանների վերաբերյալ անցյալ շաբաթ նամակ է ուղարկվել Թուրքիայի նախագահին: Նշվում է, որ այդ փաթեթը նման է դեռ հոկտեմբերին առաջարկված փաթեթին, երբ դեռ ԱՄՆ-ը փորձում էր կանխել Անկարայի և Սիրիայի միջև ռազմական գործողությունները:

«Առաջարկն ամենայն հավանականությամբ կզայրացնի Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների, որոնք անցյալ ամիս կողմ էին քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Սիրիայի վրա հարձակման հետ»,- գրում է թերթը:

Թուրքիայի նախագահը Դոնալդ Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 13-ին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930