Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք 2020-ի պետբյուջեին միանշանակ դեմ ենք քվեարկելու». ԲՀԿ-ն որոշում է կայացրել, այս կառավարությունը սկի փողը չի կարողանում ծախսել

Նոյեմբեր 13,2019 14:21

«2020-ի պետբյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական բյուջե, սա տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս մեկ տարին անցնելով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնգամյա կառավարության ծրագիրը ներկայացվեց, որին մենք դեմ ենք արտահայտվել: 2020-ի բյուջեն հստակ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք, այս ձեւով, այս գործիքներով մենք չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն ու տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը 2020-ի պետբյուջեի նախագծի մասին:

Նա բացատրեց, թե ինչու են գտնում, որ այս բյուջեով հեղափոխական արդյունքի չեն հասնի. «ՀՆԱ աճը 4,9%, ի՞նչ է նշանակում նույնիսկ 5-7 տոկոս էր դրվում նախորդ տարիներին, հետնահանջ է սա: Արդյունաբերություն՝ 5 տոկոս, գյուղատնտեսություն՝ կես տոկոս, սա ապշեցուցիչ բան է, նույնիսկ հարկային մուտքերը իջել են 6 տոկոս: Այսինքն, ինչ հավաքելու էինք, հավաքել ենք»:

Հետո Մելքումյանը այլ հիմնավորում էլ բերեց. «Այս տարի պետական ծախսերը, որոնց համար նախատեսված է եղել 221 մլրդ դրամ, նոյեմբերի 1-ի դրությամբ 89 մլրդ դրամ է ծախսվել, մոտ 150 մլն դոլարն է ծախսվել, էն 550-ը տեղ չկա, կառավարությունը չի կարողանում ծախսի, այ քեզ բաաաան, նախկինում փող չկար, հիմա փողը կա, կառավարությունը չի կարող ծախսի: 2020-ի բյուջեում այդ 221 մլրդ-ը բարձրացնում են 359 մլրդ-ի, պատկերացնո՞ւմ եք, սա չեն կարողանում ծախսել, հիմա բարձրացնում են, որ ի՞նչ անեն, որ դնեն ԿԲ համապատասխան հաշվին, այսօր 300 մլրդ-ից ավելի գումար է դրված, ավանդային տոկոս է դրանից ստացվում: Եղբայր, եթե էս երկրում քաղաքական հեղափոխություն է եղել, մենք տնտեսական ենք ուզում անել, փողը չեք կարողանում ծախսել, տանում եք գումարը դնում եք ԿԲ-ում, ի՞նչն է խնդիրը, բիզնեսում ոլորտներ չկա՞ն, որ կարելի էր դնել»:

Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Մենք 2020-ի պետբյուջեին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետեւ սա չի կարող սպասարկել մեր պետության շահերը»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ պետբյուջեով տարբեր ծագրերով հսկայական գումար է նախատեսվում՝ այլ ծախսերի տակ ու չի հասկացվում, թե ինչ ծախսեր են. «Չգիտենք ինչ հոդվածի տակ, ինչ նպատակով են դա ծախսում»:

Բագրատյանը նաեւ նշեց, որ գիտության ոլորտին թերֆինանսավորում կա, դա նույնպես պետբյուջեի նախագծի թերություններից է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930