Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ գնդապետին ասել են՝ դիմում գրի, գնա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2019 13:15

Պաշտպանության նախարարությունում իրավիճակը հետզհետե թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարար Դավիթ Տոնոյանը զինվորականների հետ կոնկրետ զրույց է ունեցել՝ ասելով. «Դուք զինվորակա՞ն եք, թե՞ բիզնեսմեն, եթե բիզնեսմեն եք, ապա գնացեք, զբաղվեք բիզնեսով»։

Հոկտեմբերի 31-ին գրել էինք, որ ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք ՊՆ-ին գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումներ են մատակարարել. խոսքը Detal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է։ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով ՊՆ-ի կողմից կազմակերպվել է մրցույթ, եւ այդ մրցույթի արդյունքում ԳՇ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի Զինված ուժերին վերոնշյալ տեխնիկան մատակարարի «ORSIS ARMS» ընկերությունը։

«Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում է գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների մատակարարմամբ, ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնում, սակայն առաջնահերթությունը նրան չեն տալիս, այլ տալիս են «ORSIS ARMS» ընկերությանը։ Իրավիճակից վրդովված «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում իշխանություններին, որ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի անցել։

Ներքին քննության արդյունքում ՊՆ-ն պարզում են, որ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողությունների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար։

Ավելին, պարզվում է, որ գլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել տեխնիկայի պարամետրերի մեջ, եւ առաջնահերթությունն էլ տվել են «ORSIS ARMS» ընկերությանը։

Այս ամենի բացահայտման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, 2019 թվականի օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու եւ դրա հետեւանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930