Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, Տրդատ թագավորին, Տիգրան Մեծին թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց». Վարդան Ղուկասյանի ուշագրավ մտքերը՝ ԼԳԲՏ-ի մասին

Նոյեմբեր 13,2019 13:01

«Հայոց եկեղեցին ու հայոց լեզուն գիտե՞ք ովքեր են ուզել վերացնել՝ թուրքերը, պարսիկները, մոնղոլները, ովքեր ուզել են, որ հայոց պետականությունը վերանա: Որտեղ բնակություն է հայոց ազգը հաստատել, կառուցել է իր եկեղեցին ու դպրոցը: Հիմա ինչի՞ ենք մենք ուսումնական հաստատություններից հանում, հանում ենք որ ի՞նչ: Ի՞նչ ենք բերում դրա տեղը՝ էն այլանդակված, այլասերված բա՞նը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես հայտարարեց, որ միանշանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա ու գնա:

Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորմանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ թողել գնացել է Գյումրիից, դրա համար 20 մլն փող տա՞ն: Անդրանիկ զորավարի համար ֆիլմ հանեք,Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, հանեք մեր նախնիների, սրբերի համար, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս, էս ո՞վ է իրավունք տվել էդ խայտառակ ֆիլմերին փող տալ: Հետո Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց»:

Թե ո՞ր աղբյուրից է օգտվել Ղուկասյանը, որ եզրակացրել է՝ Պապ թագավորը միասեռական է եղել, նա ասաց. «բացեք Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ»:

Վարդան Ղուկասյանն ասաց, որ Մելինե Դալուզյանին պարգեւատրել է ժամանակին ու չի էլ իմացել, որ նա այլ կողմնորոշում է ունեցել:

Aravot.am-ը հարցրեց՝ երեկ ԱԺ ամբիոնից «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Զիգմունդ Ֆրեյդին մեջբերեց, որ «միասեռականությունից վախենում են նրանք, ովքեր լատենտ գեյեր են», ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Ես էդ բառերից ոչ հասկանում եմ, թե դու ինձի ինչ ասեցիր,աղջիկ ջան, ոչ էդ լատենտից եմ հասկանում, ես գիտեմ, որ մարդը պտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, ես ըտենց բաներ գիտեմ, հետո ամոթ էլ է, որ դրանք եկել հասել են ստեղ: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ամոթ է, ընձի նայի ու դրանց նայի»: Այս ամենից զատ, թե մարդը կատու ինչո՞ւ պիտի չպահի, այդպես էլ Ղուկասյանը չպարզաբանեց:

Վարդան Ղուկասյանի մյուս գնահատականները՝ ԼԳԲՏ համայնքի, միասեռական զույգերի՝ երեխա որդեգրելու ու աշխարհի վերջի մասին՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930